Նորություններ

24.11.2023

ԵԱՏՄ շուկայում ծծմբի 1.5%-ից ոչ ավելի զանգվածային մասով ծովային վառելիքի արտադրության և շուկայահանման հնարավորությունը երկարաձգվել է երեք տարով

Նոյեմբերի 24-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Ռուսաստանի Դաշնության առաջարկությամբ փոփոխություն է կատարել «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և ծովային վառելիքին, ռեակտիվ շարժիչների վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 7-րդ հավելվածի ծանոթագրությունում:

Ներքին ջրային փոխադրումների մասնակից նավերի համար մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է ծծմբի 1,5%-ից ոչ ավելի զանգվածային մասով ծովային վառելիքի արտադրության և շուկայահանման հնարավորությունը։

Այս որոշումն ընդունվել է ներքին ջրային փոխադրումների, առկա լոգիստիկ սխեմաների կայունության ապահովման և Հեռավոր Հյուսիսի շրջանների և դրանց հավասարեցված շրջաններ ապրանքների անխափան մատակարարման պահպանման համար: