Տատյանա Նիկոլայի Չեսնոկովան ծնվել է 1980 թվականի մարտի 2-ին։ Ավարտել է Լենինգրադի պետական մարզային համալսարանը «Իրավագիտություն» մասնագիտությամբ, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսների ակադեմիան՝ «Ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ։
2002-2011 թվականներին աշխատել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայությունում, որտեղ ճանապարհ է անցել գլխավոր մասնագետից մինչև իրավական վարչության պետի տեղակալ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում աշխատում է 2012 թվականի հունիսից։ Մինչև մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ նշանակվելը զբաղեցրել է մրցակցության ոլորտի իրավական ապահովման և մեթոդաբանության բաժնի պետի պաշտոնը։ Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդական է։ Պարգևատրվել է Ռուսաստանի ԴՀԾ-ի պատվոգրերով, «Եվրասիական տնտեսական միության ստեղծման գործում կատարած ավանդի համար» և «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում կատարած ավանդի համար» մեդալներով։