Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության փոխտնօրեն է նշանակվել Կանիբեկ Աժեկբարովը։
ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության փոխտնօրեն է նշանակվել Կանիբեկ Աժեկբարովը։
12.10.2021
Կանիբեկ Աժեկբարովը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 25-ին Ղրղզստանի Հանրապետությունում։
Ավարտել է Ֆրունզեի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել է «Ինժեներ-տնտեսագետ» որակավորումը։ Ունի տնտեսական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1980 թվականին։ Տարբեր պաշտոններում աշխատել է ԱՊՀ Տնտեսական միության Միջպետական տնտեսական կոմիտեում, Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում, Եվրասիական տնտեսական համայնքի ինտեգրացիոն կոմիտեի քարտուղարությունում։
2015-2020 թթ. զբաղեցրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարարի օգնականի պաշտոնը։
2021 թվականի հոկտեմբերի 11-ից նշանակվել է ԵՏՀ մակրոտնտեսական քաղաքականության վարչության փոխտնօրենի պաշտոնին։