Աշխատանքային գործունեությունը սկսել է 1994 թվականից: Աշխատել է տարբեր պաշտոններում Ղրղզստանի Հանրապետության Նախագահին առընթեր արժեթղթերի շուկայի ազգային (պետական) հանձնաժողովում, Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ֆինանսական վերահսկողության և հաշվետվությունների պետական գործակալությունում, Ղրղզստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունում:
2009-2014 թվականներին զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Նախագահի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում:
2014 թվականից մինչև 2018 թվականի մայիսը ղեկավարել է Ղրղզստանի Հանրապետության Ազգային բանկի մակրոտնտեսական վերլուծության և ֆինանսական շուկայի վերլուծության բաժինը, 2018 թվականի մայիսից մինչև 2021 թվականի փետրվարը աշխատել է որպես Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ ։
2021 թվականի մայիսի 13-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրենի տեղակալի պաշտոնում ։