Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման հարցերով ԵՏՀ աշխատանքային խումբ

 

Աշխատանքային խմբի հիմնական խնդիրներն են՝

Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստումը,

    ԵՏՀ որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման անհրաժեշտության վերաբերյալ հարցերի քննարկում

Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման հարցերով ԵՏՀ աշխատանքային խումբը ստեղծվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2015 թվականի մարտի 31-ի N 25 որոշմամբ:

Աշխատանքային խմբի կազմի գործող խմբագրությունը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2017 թվականի մայիսի 30-ի N 57 կարգադրությամբ (ԵՏՀ Կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի N 27 կարգադրությամբ կատարված փոփոխություններով)։ Աշխատանքային խմբի կազմը ձևավորվել է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանցից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բիզնես համայնքի համակարգողների ներկայացուցիչներից։

Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման հարցերով ԵՏՀ աշխատանքային խմբի ղեկավարն է տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդան (Նախարար) Տիմուր Մեկեշևիչ Ժակսիլիկովը։

Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման անցկացման հարցերով ԵՏՀ աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալն է Ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության Տնօրեն Գալիյա Տագիբերդիևնա Ջոլդիբաևան։

2015 թվականին անցկացվել է աշխատանքային խմբի 22 նիստ, քննարկվել է 80 հարց (ԵՏՀ որոշումների նախագծեր)

2016 թվականին անցկացվել է աշխատանքային խմբի 17 նիստ, քննարկվել է 46 հարց (ԵՏՀ որոշումների նախագծեր)

2017 թվականին անցկացվել է աշխատանքային խմբի 23 նիստ, քննարկվել է 76 հարց (ԵՏՀ որոշումների նախագծեր)