Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս

ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Բարսեղյան Գոհար Աշոտի

Նորություններ «Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս»

09 հուլիսի 2025 Գոհար Բարսեղյան. «ԵՏՀ-ն հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման օգտին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը մասնակցել է Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջայցին և աշխատանքներին, այդ թվում՝ «Տեխնոլոգիական առաջնություն. արդյունաբերական ճեղքում» գլխավոր ռազմավարական նստաշրջանին: Գործարար նախաճաշի ընթացքում, որին մասնակցել են Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը և խոշոր արդյունաբերական ընկերությունների ղեկավարներ, Գոհար Բարսեղյանը նշել է.  «Եվրասիական տնտեսական միության երկրների բիզնեսի ներդաշնակ աշխատանքն առանցքային դերակատարում ունի: Դեպի սպառողն ուղղվածությունը և շուկայի փոփոխություններին օպերատիվ արձագանքման ունակությունը գործարար համայնքին օգնում են մասշտաբային խնդիրներ լուծել ԵԱՏՄ շրջանակներում: Հանձնաժողովը հետևողականորեն աշխատում է այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որոնց դեպքում ձեռնարկատերերը կարող են ավելի լավ բացահայտել իրենց ներուժը: Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների արդյունաբերության նախարարների խորհրդակցությանը քննարկվել են եվրասիական տարածքում հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները: «Հանձնաժողովը հետևողականորեն հանդես է գալիս արդյունաբերական կոոպերացիայի խորացման, տեխնոլոգիաների փոխանակման և արդյունավետ ինտեգրացիոն շփումների ձևավորման օգտին: Մենք հետաքրքրված ենք ոլորտային նախաձեռնությունների խթանմամբ, ՇՀԿ երկրների հետ համատեղ նախագծերի իրականացմամբ և տեխնոլոգիական փորձի փոխանակմամբ», — ընդգծել է Գոհար Բարսեղյանը: Նա նաև աշխատանքային հանդիպումներ է ունեցել Բելառուսի արդյունաբերության նախարար Անդրեյ Կուզնեցովի հետ, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ-ում ֆինանսական աջակցության մեխանիզմի և համատեղ նախագծերի իրագործման հարցեր: «Իննոպրոմի» միջոցառումների շրջանակներում Գոհար Բարսեղյանը նաև այցելել է «Էներգո-Արսենալ» լուսավորության հենարաններ և լուսամփոփներ արտադրող գործարանը: Ձեռնարկությունը Միությունում կոոպերացիոն նախագծերին աջակցության ցուցաբերման 2024 թվականին գործողության մեջ դրված վերազգային ծրագրի հնարավոր մասնակիցներից է:  2025 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ի «Իննոպրոմն» իր աշխատանքները կշարունակի Մինսկում: Նույն վայրում տեղի կունենա նաև ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը:
04 հուլիսի 2025 Թվային տեխնոլոգիաները Միության երկների ԱԱՀ-ում դառնում են դրա արդյունավետության բարձրացման առանցքային գործիք Այս մասին հուլիսի 4-ին Վոլգոգրադում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը՝ ելույթ ունենալով Դաշտի համառուսական օր-2025-ի «Ապագայի նպատակներ. ռուսական բուսաբուծության արդյունավետության բարձրացում» լիագումար նիստում: «Եվրասիական տնտեսական միության երկրների գյուղատնտեսությունը որակական վերափոխումների շեմին է: Ագրարային շուկայի փոխակերպումը թվային մոդելի գյուղարտադրության արագացված աճի գործիքներից մեկն է: Հենց այս ուղղությամբ են կենտրոնացված ԵՏՀ-ի և ազգային կառավարությունների ջանքերը», — նշել է Գոհար Բարսեղյանը: Նիստում քննարկվել են բուսաբուծությունում արդյունավետության բարձրացման հարցեր, այդ թվում՝ ժամանակակից թվային լուծումների՝ անօդաչու տեխնոլոգիաների, թվային մշտադիտարկման և ռոբոտացման հաշվին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Իգոր Գորլովը: Գործարար ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Օքսանա Լուտի հետ: Քննարկվել են ԵԱՏՄ պետությունների միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր: Կողմերը նշել են ինտեգրման գործընթացների խորացման և ոլորտի կայուն զարգացման ապահովման անհրաժեշտությունը, քննարկել ԱԱՀ ոլորտում «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում  ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների զարգացման մասին հռչակագրի իրականացման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ագրոարդյունաբերական համալիրում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի գործարկման առաջարկների նախապատրաստմանը համատեղ ջանքերն ուղղելու մասին: «ԱԱՀ-ում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացումը կնպաստի արտադրվող արտադրանքի ծավալների մեծացմանը, տեխնոլոգիական կատարելագործմանը, միջազգային առևտրատնտեսական շփումների և փոխադարձ ներդրումների ավելացմանը», — նշել է ԵՏՀ նախարարը: Գոհար Բարսեղյանը կարևորել է համաձայնեցված գործողությունները գյուղատնտեսության կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրագործման, ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ագրարային շուկայի կարգավորման համար: ԵՏՀ նախարարը նաև մասնակցել է «Դաշտի համառուսական օր — 2025» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը և շրջայցին, որտեղ ծանոթացել է ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկային և սարքավորումներին:
26 հունիսի 2025 Գոհար Բարսեղյան. «ԵՏՀ-ն պատրաստ է աջակցել ռոբոտների արտադրության կոնկրետ նախագծերին» Հունիսի 26-ին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «Ռոբոտացված համակարգերի կիրառում՝ որպես արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակության աճի գործոն» կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը, խոսել են Եվրասիական տնտեսական միության երկրներում արդյունաբերական ռոբոտների և ռոբոտատեխնիկական համակարգերի ներդրման մասին, որոնք ուղղված են տեխնոլոգիական և բիզնես գործընթացների ավտոմատացմանը: «Ներկայումս աշխարհի առաջատար երկրները մշակում և իրականացնում են տնտեսության տարբեր ոլորտներում արդյունաբերական և սերվիսային ռոբոտների, ռոբոտատեխնիկական համակարգերի ներդրման ազգային ռազմավարություններ: Հատկապես սուր են դրված տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացման և ռոբոտացման հարցերը արդյունաբերությունում և ԱԱՀ-ում, որտեղ պահանջվում են էական արհեստավարժ կադրային ռեսուրսներ», - ընդգծել է Գոհար Բարսեղյանը: Հայտնի է, որ աշխարհի առաջատար պետություններում ռոբոտացման խտությունը կազմում է ավելի քան 100 և նույնիսկ 1000 արդյունաբերական ռոբոտ՝ 10 000 բանվորի հաշվով: ԵԱՏՄ բիզնեսի և պետական կառույցների նախաձեռնությամբ Միությունում ստեղծվում է «Ռոբոտատեխնիկա» եվրասիական տեխնոլոգիական հարթակ, մշակվում է «Արդյունաբերական ռոբոտատեխնիկա» միջպետական ծրագիր: Խնդիր է դրված՝ առաջիկա հինգ տարվա ընթացքում սկսել արդյունավետ արդյունաբերական ռոբոտների և ռոբոտատեխնիկական համակարգերի զանգվածային ներդրում: Եվ նպատակահարմար է ապահովել եվրասիական «հնգյակի» երկրների ոլորտային ընկերակցությունների, գիտական հիմնարկների և ձեռնարկությունների հստակ փոխգործակցությունը, անցնել ռոբոտատեխնիկայում կոնկրետ ներդրումային նախագծերի իրականացմանը: «Հաշվի առնելով թեմայի արդիականությունը՝ Հանձնաժողովը գործող ֆինանսական մեխանիզմի շրջանակներում պատրաստ է աջակցել արդյունաբերական և սերվիսային ռոբոտների սերիական արտադրության, արդյունաբերական ձեռնարկությունների համապատասխան արդիականացման կոնկրետ նախագծերին: Մենք արդեն սկսել ենք անհրաժեշտ կոոպերացիոն նախագծերի որոնման աշխատանքը», - ամփոփել է Գոհար Բարսեղյանը:
26 հունիսի 2025 Մինսկում՝ ԵՏՀ-2025-ում քննարկվել են միջուկային տեխնոլոգիաների ոլորտում կոոպերացիայի հեռանկարային ուղղությունները Հունիսի 26-ին Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովում անցկացվել է «Միջուկային տեխնոլոգիաների զարգացումը Մինչև 2030 թվականը Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների շրջանակներում. ԵԱՏՄ անդամ պետությունների կոոպերացիոն փոխգործակցության հեռանկարները» թեմայով կլոր սեղանը: Կլոր սեղանին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Միջոցառումն առաջացրել է Եվրասիական տնտեսական միության երկրների և Ուզբեկստանի միջուկային տեխնոլոգիայի զարգացման պատասխանատու պետական մարմինների ու կազմակերպությունների, գիտական շրջանակների ներկայացուցիչների հետաքրքրությունը: ԵՏՀ նախարարը կոչ է արել ակտիվորեն օգտագործել Հանձնաժողովում գործող արդյունաբերական կոոպերացիայի խթանման գործիքները, ինչպիսիք են Եվրասիական տնտեսական հարթակները և արդյունաբերական կոոպերացիային ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեխանիզմը: «Միջուկային և ճառագայթիչ մեքենաշինության ոլորտի եվրասիական տնտեսական հարթակի ստեղծումը լրացուցիչ խթան կդառնա ոլորտի առանցքային կազմակերպությունների կոոպերացիոն համագործակցության համար և թույլ կտա կուտակել պետական մարմինների, բիզնեսի և գիտության շահերը Միության շրջանակներում», - նշել է Գոհար Բարսեղյանը: Կլոր սեղանի մասնակիցները խոսել են միջուկային բժշկության, արդյունաբերությունում միջուկային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Միության երկրների և ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության՝ Ուզբեկստանի հիմնական իրավասությունների ու ձեռքբերումների մասին: Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ռադիոդեղագործական միջոցների նորարարական արտադրությունից մինչև միջուկային ոլորտում մի շարք համատեղ նախաձեռնությունների իրականացում, ներառյալ Ղրղզստանում միջուկային բժշկության կենտրոնի ստեղծումը: «Ռոսատոմ» պետկորպորացիան ներկայացրել է ՄԲԻՌ բազմանպատակային հետազոտական ռեակտորի ստեղծման նախագիծը, որը կարևոր է Միության պետություններում գիտական համագործակցության զարգացման համար: Միջոցառման մասնակիցները հայտնել են, որ մտադիր են բարձրացնել տնտեսական և գիտատեխնիկական երկխոսության, միջուկային տեխնոլոգիաների ոլորտում համատեղ կիրառական նախագծերի իրականացման մակարդակը վերազգային մակարդակում, նորարարական մշակումներ փոխանակել՝ սկսած բժշկությունից մինչև ԱԷԿ-ի համար նախատեսված սարքավորումները:
Ցուցադրել ավելին

թեմայով որոշումներ «Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս»

63
20.05.2025 Распоряжение Коллегии ЕЭК № 63 О проекте Протокола о внесении изменений в Договор о Евразийском экономическом союзе от 29 мая 2014 года в части оказания финансового содействия при реализации государствами – членами Евразийского экономического союза совместных кооперационных проектов в отраслях агропромышленного комплекса
13
13.05.2025 Рекомендация Коллегии ЕЭК № 13 О мерах по развитию свиноводства в государствах – членах Евразийского экономического союза
11
13.05.2025 Рекомендация Коллегии ЕЭК № 11 О мерах по устойчивому развитию рынка молока и молочной продукции в государствах – членах Евразийского экономического союза
10
13.05.2025 Рекомендация Коллегии ЕЭК № 10 О мерах по устойчивому развитию рынка мяса крупного рогатого скота в государствах – членах Евразийского экономического союза
12
14.05.2025 Распоряжение Совета ЕЭК № 12 О внесении изменения в перечень финансовых организаций, участвующих в механизме финансового содействия при реализации государствами – членами Евразийского экономического союза совместных кооперационных проектов
в отраслях промышленности

Նյութեր ուղղության վերաբերյալ

07 Նոյեմբեր 2024 Վստահաբար կարելի է ասել, որ ԵԱՏՄ-ն կայացել է՝ որպես արդյունավետ ինտեգրացիոն միավորում. Գոհար Բարսեղյան ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր վստահաբար կարելի է ասել, որ վերջին տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է՝ որպես արդյունավետ ինտեգրացիոն միավորում։ Եվրասիական ինտեգրացիայի զարգացումը մշտապես ընդլայնվում և խորանում է: Այս գործընթացին նպաստում է նաև ներմիութենական օրենսդրության կատարելագործումը և անդամ պետությունների ազգային օրենսդրությունների հետագա ներդաշնակեցումը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը՝ նշելով, որ 10 տարիների ընթացքում ընդունվել են Միության  նորմատիվ և իրավական բոլոր հիմնարար փաստաթղթերը, եւ ներկայումս տարվում են աշխատանքներ ընդունված գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ։
0/0