Նորություններ

25.01.2023 (Обновлено: 31.01.2023 10:06)

ԵՏՀ-ն մեկ տարով զրոյացրել է պաստառի արտադրության համար պոլիմերների ներմուծման մաքսատուրքը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշում է ընդունել ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը պաստառների արտադրության համար նախատեսված պլաստիկացված պոլիվինիլքլորիդի ներկրման մաքսատուրքի դրույքաչափը զրոյացնելու մասին: Տվյալ ապրանքի համար ԵԱՏՄ ՄՄՍ ներկայիս դրույքաչափը կազմում է 6,5%:

«Պոլիմերը նախատեսված է ռոտացիոն տրաֆարետային տպագրության միջոցով թղթի և չհյուսած գործվածքի (ֆլիզելինի) վրա տպագրության համար և ներկայումս անհրաժեշտ ծավալներով չի արտադրվում Եվրասիական տնտեսական միության տարածքում»,- պարզաբանել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Միության անդամ մի շարք երկրների նկատմամբ արտաքին պատժամիջոցների պայմաններում մաքսասակագնային կարգավորման ընդունված միջոցը թույլ կտա աջակցել ներքին շուկայում պաստառ արտադրողներին։

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Տեղեկանք

Նախկինում Հանձնաժողովի Խորհրդի 2017 թվականի օգոստոսի 22-ի N 47 և 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N 97 որոշումների համաձայն՝ խնդրո առարկա ապրանքների ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափը արդեն կիրառվել էր 2017 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։