Սեպտեմբերի 14-ին ԵՏՀ սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության փոխտնօրեն Սալիյա Կարիմբաևան ելույթ է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի 72-րդ նստաշրջանում։ ԵՏՀ-ի ներկայացուցիչն ընդգծել է ԱՀԿ-ի՝ որպես առողջապահության և առողջ սննդի ոլորտի գլոբալ քաղաքականության որոշման առաջատարի դեպը։
Ոչ վարակիչ հիվանդությունների համատարած տարածումը գլոբալ խնդիր է, որի լուծման համար պահանջվում են հիվանդությունների կանխարգելման համալիր մոտեցումներ՝ սննդամթերք արտադրողների, զանգվածային լրատվամիջոցների և իշխանության մարմինների ներգրավմամբ:
Ցածր սպառողական հատկություններով սննդամթերքի օգտագործումը, այդ թվում՝ սննդամթերքի անհիմն բարձր կալորիականության, հագեցած ճարպերի չափից ավելի սպառման, միկրոնուտրիետների և սննդային մանրաթելերի պակասի հաշվին, բնակչության կյանքի որակի նվազման և մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման պատճառ է հանդիսանում։
Սալիյա Կարիմբաևան իր խոսքում նշել է, որ հենց տարբեր ռազմավարությունների շրջանակներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումները կարող են լինել ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ գիրության և ավելորդ քաշի դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմ:
Սալիյա Կարիմբաևան նաև ընդգծել է, որ առողջ սննդի քաղաքականության իրականացման մեխանիզմներից մեկը կարող է լինել գիտատար նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ ստեղծվող առողջ սննդի մթերքի լայն տեսականու մշակումը և արդյունաբերական արտադրությունը։