Մոնիտորինգի և տեղեկատվական փոխգործակցության բաժին

հեռ. + 7 (495) 669 24 00

Ֆեդկո Տատյանա Անատոլիի - վարչության բաժնի պետ, լրաց.  58-40

Վինոգրադովա Սվետլանա Անատոլիի՝ բաժնի պետի տեղակալ, լրաց.. 58-36

Աբրամյան Դավիդ Մանվելի՝խորհրդական, լրաց. 41-68

Սլոբոդչուկ Թիմուր Ալեքսանդրի՝ խորհրդական, լրաց. 58-44
Ումիտբաև Բերիկ Ալթաևի՝ խորհրդական, լրաց. 58-42
Կարագուլովա Այգերիմ Մուրզապայազի՝ խորհրդատու, լրաց. 58-46
Պետրոսյան Արմինե Մերուժանի՝ խորհրդատու, լրաց. 58-25

Բաժինն իրականացնում է հետևյալ գործառույթները.

1) ձևավորում և էլեկտրոնային տեսքով վարում է Միության ներքին շուկայում խոչընդոտների գրանցամատյան, ապահովում է դեպի գրանցամատյանի տեղեկությունները մուտքի տրամադրումը.

2) ապահովում է «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկաների գործունեություն», տեղեկատվական կայքի վարումը, որը տնտեսական գործունեության սուբյեկտներին և այլ շահագրգիռ անձանց հնարավորություն է տալիս հայտնելու Հանձնաժողովին խոչընդոտների մասին տեղեկություններ: Ապահովում է ստացված դիմումների քննարկումը՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց դիմումների՝ Հանձնաժողովում սահմանած քննարկման կարգին համապատասխան.

3) խոչընդոտների բացահայտման նպատակով իրականացնում է ներքին շուկաների գործունեության մշտադիտարկում.

4) իրականացնում է խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստումը՝ ներքին շուկաների գործունեության մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկատվության հիման վրա, այդ թվում՝ Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված միջոցառումների («ճանապարհային քարտեզների») պլանների մշակման ուղղությամբ՝ անդամ պետությունների, Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հետ փոխգործակցելով:

5) կանոնակարգում է Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացմանն ուղղված՝ միջոցառումների («ճանապարհային քարտեզների») պլաններով նախատեսված միջոցառումների իրականացումը և իրագործում դրանց մշտադիտարկումը.

6) ապահովում է անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկայի վերաբերյալ առաջարկությունների մշակում և անդամ պետությունների պետական մարմինների կողմից տեղեկատվական և լուսաբանման աշխատանքի իրականացում.

7) մասնակցում է Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման և Վարչության իրավասությանը վերապահված հարցերով՝ Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների փաստացի ազդեցության ընթացակարգի անցկացմանը.

8) ապահովում է խոչընդոտների վերացման մասին շահագրգռված անձանց տեղեկացումը.

9) իրականացնում է խորհրդատվական մարմինների ստեղծման մասին առաջարկությունների նախապատրաստում.

10) իրականացնում է խորհրդատվական մարմնի (մարմինների) գործունեության կազմակերպչական ապահովում՝ Վարչության իրավասությանը վերապահված հարցերով.

11) իր իրավասության սահմաններում իրականացնում է այլ գործառույթներ։