Արգելքների բացահայտման և վերացման աշխատանք
2016 թվականի մարտի 1-ից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմում գործում է կառուցվածքային ստորաբաժանում, որի խնդիրն է ապահովել ներին շուկաների՝ առանց արգելքների, բացառուների և սահմանափակումների գործունեության ապահովումը՝ Ներքին շուկաների գործունեության վարչությունը։
Դրված խնդիրների լուծման շրջանակներում Վարչությունը ակտիվ աշխատանք է իրականացնում արգելքների, բացառումների և սահմանափակումների բացահայտման և վերացման ուղղությամբ՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման նպատակով։
Ներկայումս արդեն ձևավորվել է արգելքների միասնական գրանցամատյանը Միության ընդհանուր ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում և սահմանվել են «բացառումներ» և «սահմանափակումներ», ինչպես նաև «արգելքներ» հասկացությունների իմաստները հաշվի առնելով եվրասիական տնտեսական ինտեգրացիայի առանձնահատկությունները։
Արգելքներ – Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար խոչընդոտներ, որոնք չեն համապատասխանում Միության իրավունքին։
Բացառումներ – Միության իրավունքով նախատեսված բացառություններ (շեղումներ) անդամ պետության կողմից Միության ներքին շուկայի գործունեության կանոնների չկիրառման վերաբերյալ։
Սահմանափակումներ – Միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար խոչընդոտներ, որոնք առաջացել են տնտեսական հարաբերությունների իրավական կարգավորման բացակայության հետևանքով, որոնց զարգացումը նախատեսված է Միության իրավունքով։
Բացառումները և սահմանափակումներն իրենցից ներկայացնում են Միության ներքին շուկայի գործունեությունում թույլատրելի խոչընդոտներ։
Բիզնես համայնքի և Միության քաղաքացիների հետ Հանձնաժողովի փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կիրառվող բացառումների և սահմանափակումների, բացահայտված արգելքների և դրանց վերացման ուղղությամբ ընդումնվող միջոցների բաց լինելու և թափանցիկության բարձրացման համար ստեղծվել է լայն լսարանին ուղղված
«Եվրասիական տնտեսական միության ներքին շուկաների գործունեություն» հատուկ տեղեկատվական աղբյուրը։ Տվյալ պորտալում Միության քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են մանրամասն տեղեկանալ արգելքների, բացառումների և սահմանափակումների բացահայտման և վերացման աշխատանքի ընթացիկ վիճակին, ներկայացնել տեղեկատվություն բացահայտված խոչընդոտների մասին, ինչպես նաև հետագծել դրանց կարգավիճակը։
Աղբյուրը տեղադրված է
https://barriers.eaeunion.org հասցեով։