Աշխատանքային միգրացիա

1. Ի՞նչ է նշանակում «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության աշխատավոր» հասկացությունը:

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետության աշխատավորը» Եվրասիական տնտեսական միության անդամ պետության քաղաքացին է, որն օրինականապես գտնվում և օրինականապես աշխատանքային գործունեություն է իրականացնում Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում, որի քաղաքացին նա չի հանդիսանում և որում մշտապես չի բնակվում: 

2. Արդյո՞ք անդամ պետությունների քաղաքացիները պետք է լրացնեն միգրացիոն քարտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սահմանը հատելիս:

Այո, բայց արտասահմանյան անձնագրով մուտք գործելու դեպքում և պայմանով, որ նրանց կացության ժամկետը չի գերազանցի 30 օրը, քաղաքացիներն ազատվում են միգրացիոն քարտ լրացնելու պարտականությունից: 

3. Ո՞ր դեպքում է անհրաժեշտ գրանցվել (միգրացիոն հաշվառման կանգնել) Եվրասիական տնտեսական միության անդամ պետության միգրացիոն մարմիններում:

Որևէ անդամ պետության քաղաքացիների կողմից մեկ այլ անդամ պետության տարածքում մուտքի պահից ավելի քան 30 օր գտնվելու դեպքում այդ քաղաքացիները պարտավոր են գրանցվել (միգրացիոն հաշվառման կանգնել) մուտքի պետության օրենսդրությանը համապատասխան, եթե նման պարտականություն սահմանված է մուտքի պետության օրենսդրությամբ: 

4. Արդյո՞ք աշխատավորները պետք է մուտք-ելք գործեն Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր կացության ժամկետը երկարաձգելիս:

Չի պահանջվում գործող աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի առկայության դեպքում:

Ռուսաստանի Դաշնության կառավարության 2007 թվականի հունվարի 15-ի «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց միգրացիոն հաշվառում իրականացնելու կարգի մասին» N 9 որոշման 32-րդ կետին համապատասխան սահմանված է, որ Ռուսաստանի Դաշնություն ժամանակավորապես ժամանող օտարերկրյա քաղաքացու հաշվառումն ըստ կացության վայրի իրականացվում է ժամանման մասին ծանուցման մեջ նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան Ռուսաստանի Դաշնությունում այդ օտարերկրյա քաղաքացի ժամանակավոր կացության ժամկետով, որը սահմանված է «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական դրության մասի» դաշնային օրենքով կամ Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերով: 

Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 97-րդ հոդվածի 5-րդ կետի՝ անդամ պետության աշխատավորի և ընտանիքի անդամների՝ աշխատանքի տեղավորման պետության տարածքում ժամանակավոր կեցության (բնակության) ժամկետը որոշվում է անդամ պետության աշխատավորի և գործատուի կամ աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուի միջև կնքված աշխատանքային կամ իրավաքաղաքացիական պայմանագրի ժամկետով:

Աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի վաղաժամկետ լուծարման դեպքում անդամ պետության աշխատավորն իրավունք ունի աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելուց 90 օր հետո առանց աշխատանքի տեղավորման պետության տարածքը լքելու 15-օրյա ժամկետում կնքելու նոր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր (Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 97-րդ հոդվածի 5-րդ կետ)։ 

5. Արդյո՞ք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորները պետք է ստանան աշխատանքի թույլտվություններ:

Անդամ պետության քաղաքացի աշխատավորները չպետք է ստանան թույլտվություն աշխատանքային պայմանագրի հիման վրա գործունեության կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) գործունեության իրականացման համար:

Անդամ պետությունների քաղաքացի աշխատավորների աշխատանքային գործունեությունն իրականացվում է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա՝ առանց թույլատրական փաստաթղթեր ստանալու:

Ոչ միայն աշխատանքային, այլև քաղաքացիաիրավական պայմանագրով գործունեության իրականացման հնարավորությունը զգալիորեն ընդլայնում է անդամ պետությունների քաղաքացիների հնարավոր աշխատանքի տեղավորման ոլորտը: 

6. Արդյո՞ք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորները պետք է արտոնագիր ստանան Ռուսաստանի Դաշնության տարածքում աշխատանքային գործունեություն իրականացնելու համար:

Ոչ: 

7. Ի՞նչ փաստաթղթեր կարող է ստանալ աշխատավորը գործատուից:

Աշխատավորը (այդ թվում՝ նախկին) իրավունք ունեն անհատույց ստանալու տեղեկանք (տեղեկանքի վավերացված պատճեն), որում կնշվի մասնագիտությունը (որակավորումը և պաշտոնը), աշխատանքի ժամանակահատվածը և աշխատավարձի չափը, աշխատանքի տեղավորման պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: 

8. Արդյո՞ք աշխատավորներն ունեն վաստակած դրամական միջոցների անարգել փոխանցման իրավունք:

Այո, ունեն:

Սակայն կարևոր է հիշել, որ առանց հաշիվ բացելու դրամական միջոցների փոխանցման ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են սահմանել փոխանցման սեփական սահմանափակումներ (ինչպես դրամական փոխանցման, այնպես էլ ընդունման երկրում): Որպես կանոն, նման սահմանափակումները տատանվում են ամսական 100-ից 150 հազար ռուբլու (կամ դրան համարժեք այլ արժույթով) սահմաններում: 

9.1 Արդյո՞ք ԵԱՏՄ երկրների քաղաքացիները պետք է անցնեն մատնահետքաբանական գրանցում (մատնահետքեր), լուսանկարում և բուժզննում

2021 թվականի դեկտեմբերի 29-ից աշխատանքի տեղավորման նպատակով Ռուսաստան ժամանող բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են անցնել մատնահետքաբանական գրանցում, լուսանկարում և բուժզննում:

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում ավելի քան 30 օր գտնվելու դեպքում պարտավոր են միանված անցնել մատնահետքաբանական գրանցում և լուսանկարում, ինչպես նաև բուժզննում: 

9.2 Որքա՞ն հաճախ անհրաժեշտ է անցնել այս ընթացակարգերը, որոնք են գործոցության ժամկետները:

Մատնահետքաբանությունը և լուսանկարումն իրականացվում են մեկ անգամ ներքին գործերի մարմինների կողմից: Ընդ որում, պետական տուրք չի գանձվում, անկախ Ռուսաստանի տարածք մուտքերի/ելքերի քանակից:

Բուժզննում անցնելու մասին փաստաթղթերի գործողության ժամկետը կազմում է 1 տարի: Մեկ տարի անց այն անհրաժեշտ է կրկին անցնել՝ նախորդ բժշկական հանձնաժողովի ավարտից հետո մեկ ամսվա ընփացքում: 

9.3 Որտե՞ղ կարող եմ ստանալ տվյալ փաստաթղթերը:

Պարտադիր պետական մատնահետքաբանական գրանցման և լուսանկարման ընթացակարգն իրականացվում են Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմինների միգրացիայի հարցերով ստորաբաժանումների կողմից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության «Անձնագրային և վիզաների ծառայություն» դաշնային պետական ունիտար ձեռնարկության ենթակա ձեռնարկությունում, ինչպես նաև Մոսկվա քաղաքի «Բազնագործառույթ միգրացիոն կենտրոն» գլխավոր բյուջետային հիմնարկում (Սախարովո):

Ռուսաստանի սուբյեկտներն ինքնուրույն են սահմանում այն բժշկական կազմակերպությունները, որոնք կարող են բուժզննում անցկացնել:

9.4 Ո՞վ չպետք է անցնի այս ընթացակարգերը: 

Տվյալ ընփացակարգերից ազատվում են՝

- 90 օրից պակաս ժամկետով ժամանած օտարերկրյա քաղաքացիները.

- Բելառուսի Հանրապետության քաղաքացիները (Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության միջև «Քաղաքացիների հավասար իրավունքների մասին 1998 թ. դեկտեմբերի 25-ի պայմանագիր).

- մինչև վեց տարեկան օտարերկրյա քաղաքացիները.

- միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձինք.

- Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները և վարչատեխնիկական անձնակազմի անդամները:

Բացի այդ, տվյալ ընթացակարգերից փոխադարձության սկզբունքով ազատվում են հետևյալ օտարերկրյա քաղաքացիները՝

- դիվանագիտական, ծառայողական անձնագրերի սեփականատերեր.

- օտարերկրյա պետությունների պետական իշխանության մարմինների առևտրային ներկայացուցչությունների և այլ ներկայացուցչությունների աշխատակիցներ.

- վերոնշյալ անձանց ընտանիքների անդամներ: 

10. Ինչպե՞ս կարող եմ փոխել մուտքի նպատակը, որպեսզի սկսեմ աշխատել:

Ռուսաստանում 2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներից քաղաքացիների մուտքի նպատակը ավտոմատ կփոխվի, եթե նա կնքի աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր, և նրա գործատուն ներկայացնի ՆԳՆ համապատասխան ծանուցում օտարերկրյա պետության քաղաքացու հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին:

(համաձայն «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական դրության մասին» N 115-ՖԶ դաշնային օրենքի 13-րդ հոդվածի 8.3-րդ կետի): 

11. Արդյո՞ք հնարավոր է հաշվառվել առցանց:

Առցանց միգրացիոն հաշվառումը հնարավոր է «Պետծառայություններ» պորտալի միջոցով:

Այս նպատակով ընդունող կողմը պետք է օգտվի «օտարերկրյա քաղաքացիների միգրացիոն հաշվառում»պետական ծառայությունից:

Ծառայության տրամադրման ժամկետը՝ 1 աշխատանքային օր:

Միգրացիոն հաշվառման մասին քայլ-առ-քայլ հրահանգին Մոսկվա քաղաքի օրինակով կարող եք ծանոթանալ հղումով:

Կարևոր է հիշել, որ միգրացիոն հաշվառման մասին ծանուցումը ներկայացնում է ոչ թե ինքը՝ օտարերկրյա քաղաքացին, այլ ընդունող կողմը։

Ընդունող կողմ է համարվում այն անձը, որը օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին տրամադրել է բնակելի կամ այլ տարածք փաստացի բնակության համար: Մասնավորապես, ընդունող կողմը կարող է լինել Ռուսաստանի քաղաքացին, ինչպես նաև ՌԴ-ում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, կամ բնակելի տարածք ունեցող օտարերկրյա քաղաքացին (համաձայն 2006 թվականի հուլիսի 18-ի «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց միգրացիոն հաշվառման մասին» N 109-ՖԶ դաշնային օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի): 

12. ԵԱՏՄ երկրների քաղաքացիները կարո՞ղ են աշխատել Ռուսաստանում որպես ինքնազբաղվածներ:

Այո, կարող են Ռուսաստանի Դաշնության «Մասնագիտական եկամուտի հարկ» հատուկ հարկային ռեժիմը սահմանելու փորձ կատարելու մասին» դաշնային օրենքին համապատասխան:

Ինքնազբաղվածի կարգավիճակը եկամուտների օրինական ստացումն է՝ առանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար պատասխանատվության ենթարկվելու ռիսկերի:

Որպես ինքնազբաղված գրանցումը հիմք է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունում օրինական կացության ժամկետը աշխատանքների (ծառայությունների) պատվիրատուի հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետով երկարաձգելու համար Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 97-րդ հոդվածի 5-րդ կետի նորմին համապատասխան:

Ինքնազբաղված դառնալու համար բավական է ունենալ հարկ վճարողի նույնականացման համար (ՀՎՆՀ) անձնական հաշիվ Հարկ վճարողի անձնական աշխատասենյակում: Անհրաժեշտ է ներբեռնել «Իմ հարկը» բջջային հավելվածը և գրանցվեք դրանում՝ օգտագործելով անձնական աշխատասենյակի մուտքանունը և գաղտնաբառը: Առկա է նաև ինքնազբաղվածների աշխատասենյակի համացանցային տարբերակ։

ՀՎՆՀ-ի բացակայության դեպքում այն կարող եք ստանալ քաղաքացիների հետ աշխատող ցանկացած հարկային տեսչությունում հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Դրա համար անհրաժեշտ է դիմում և անձնագիր: ՀՎՆՀ ստանալուց հետո նույն վայրում նաև կարող եք ստանալ անձնական աշխատասենյակի մուտքանուն և գաղտնաբառ։ Դա կտևի ընդամենը 15 րոպե։ 

Որպես ինքնազբաղված նաև կարող եք գրանցվել՝ դիմելով լիազորված բանկերին: Լիազորված բանկերի ցանկը հրապարակված է Ռուսաստանի ԴՀԾ կայքում:

Ինքնազբաղվածները հարկվում են հետևյալ դրույքաչափով՝

- 4%՝ ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս/աշխատանքներ կատարելիս,

- 6%՝ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին ծառայություններ մատուցելիս կամ աշխատանքներ կատարելիս:

Այս հարցի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Ռուսաստանի ԴՀԾ կայքում՝ հետևյալ հղումով