Նաիրա Կույբիշևի Կարապետյանը ծնվել է 1967 թվականին Երևանում (Հայաստանի Հանրապետություն)։
Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1995 թվականին Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունում։
2007-2017 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Առևտրի և շուկաների կարգավորման վարչության արտաքին առևտրի և մրցակցային միջավայրի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ, պետ:
2017-2022 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության տնօրենի պաշտոնը։
2022-2024 թվականներին՝ ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամի (նախարարի) քարտուղարության ղեկավար, օգնական:
2024 թվականի հոկտեմբերի 24-ից նշանակվել է ԵՏՀ արգոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն։
Պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով (2019 թվականին)։ Ստացել է ԵՏՀ երախտագիտությունը «Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացմանն ակտիվ մասնակցության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությանն աջակցելու համար» (2021 թվականին):