Սուլթանով Բախիթ Տուրլիխանի

Սուլթանով Բախիթ Տուրլիխանի
Կենսագրություն

Ծնվել է 1971 թվականի նոյեմբերի 29-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում։

1994 թվականին ավարտել է Ղազախստանի ազգային տեխնիկական համալսարանը «Ռոբոտատեխնիկական համալիրներ և համակարգեր» մասնագիտությամբ՝ ստանալով ճարտարագետ-էլեկտրիկի որակավորում, 1995 թվականին՝ Ղազախստանի կառավարման պետական ակադեմիան՝ «Բիզնես և կառավարում» մասնագիտությամբ՝ ստանալով տնտեսագետի որակավորում։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1994 թվականին որպես Ղազախստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության Ֆինանսական շուկայի արժեթղթերի վարչության բաժնետիրականացման և լիցենզավորաման բաժնի առաջատար տնտեսագետ:

1995 թվականից՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բյուջետային վարչության բաժնի պետ, 1996 թվականից՝ վարչության պետի տեղակալ, 1997 թվականին նշանակվել է բյուջետային վարչության փոխտնօրեն, 1998 թվականին՝ պետական գնումների վարչության տնօրեն, 1999 թվականին՝ Գանձապետարանի վարչության փոխտնօրեն, 2001 թվականին՝ բյուջետային վարչության փոխտնօրեն, 2002 թվականին՝ պետական բյուջեի վարչության տնօրեն։

2002 թվականի սեպտեմբերից մինչև 2003 թվականի հունիս՝ Ղազախստանի Հանրապետության տնտեսության և բյուջետային պլանավորման նախարարության բյուջետային քաղաքականության և պլանավորման վարչության տնօրեն:

2003 թվականի հունիսից մինչև 2006 թվականի փետրվար՝ Ղազախստանի Հանրապետության տնտեսության և բյուջետային պլանավորման փոխնախարար:

2006 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի հունվար՝ Ղազախստանի Հանրապետության վիճակագրության գործակալության նախագահ:

2007 թվականի հունվարից մինչև 2007 թվականի օգոստոսի 10-ը՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար:

2007 թվականի օգոստոսի 10-ից՝ Ղազախստանի Հանրապետության տնտեսության և բյուջետային պլանավորման նախարար:

2010 թվականի մարտի 13-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական:

2012 թվականի հունվարի 21-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 6-ը՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2013 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 11-ը՝ Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարար:

2018 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2019 թվականի հունիսի 13-ը՝ Աստանա քաղաքի ակիմ։

2019 թվականի հունիսի 17-ից նշանակվել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար:

2022 թվականի հունվարի 11-ից օգոստոսի 15-ը՝ Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ 2024 թվականի փետրվարի 1-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար: