Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵՏՀ–ում քննարվել են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքների կիրառման սկզբունքի վերաբերյալ հարցեր
ԵՏՀ–ում քննարվել են մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքների կիրառման սկզբունքի վերաբերյալ հարցեր
16.12.2014
Դեկտեմբերի 15–ին Մոսկվայում
ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության Կոլեգիայի Անդամ (Նախարար) Տիմուր Սուլեյմանովի նախագահությամբ կայացավ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային առընթեր մտավոր սեփականության օբյեկտների
նկատմամբ բացառիկ իրավունքների սկզբունքի հետագա
կիրառման վերաբերյալ առաջարկությունների մշակման
աշխատանքային խմբի առաջին նիստը:
Դեկտեմբերի 15–ին Մոսկվայում
ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության Կոլեգիայի Անդամ (Նախարար) Տիմուր Սուլեյմանովի նախագահությամբ կայացավ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային առընթեր մտավոր սեփականության օբյեկտների
նկատմամբ բացառիկ իրավունքների սկզբունքի հետագա
կիրառման վերաբերյալ առաջարկությունների մշակման
աշխատանքային խմբի առաջին նիստը:
Նիստին մասնակցում էին Եվրասիական
տնտեսական հանձնաժողովի, Մաքսային միության (ՄՄ) և Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ)
անդամ երկրների պետական մարմինների և բիզնես համայնքների լիազոր ներկայացուցիչներ:
Տիմուր Սուլեյմանովը խոսեց մտավոր
սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքների սկզբունքի կիրառման ընտրության ոչ պարզ հարցերի
և Հանձնաժողովի Խորհրդի կողմից Աշխատանքային խմբի առջև դրած խնդիրների մասին: «Աշխատանքային
խմբի առջև պատասխանատու հարց է դրված՝ գտնել հարցի ամենանպատակահարմար լուծումը, հնարավոր
է, ընտրել ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքների կիրառման փոխզիջողական տարբերակի մշակում, փորձելով առավել դրական սոցիալական
և տնտեսական արդյունք ստանալ Միության բոլոր անդամ պետությունների համար»,- նշեց Նախարարը:
Աշխատանքային խմբի մասնակիցները տեսակետներ հայտնեցին ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սկզբունքի, ինչպես տարածաշրջանային պաշտպանության, այնպես էլ տարբերակված կիրառման հնարավորության,մտավոր սեփականության հարցերի կարգավորման մաքսային և հակամենաշնորհային գործիքների կատարելագործման մասին:
Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ պետությունների սոցիալ–տնտեսական ցուցանիշերի վրա բացառիկ իրավունքի սկզբունքի
ազդեցության ընտրության հարցի քննարկման ժամանակ ակտիվ բանավեճ սկսվեց: Քննարկվեցին բացառիկ իրավունքի կիրառման իրավական ասպեկտները անդամ պետությունների գործող միջազգային պարտավորությունների պայմաններում:
Նիստի արդյունքում Աշխատանքային խմբի կողմից որոշում ընդունվեց ԵՏՄ անդամ պետությունների տնտեսությունների վրա բացառիկ իրավունքի ընտրության հնարավոր հետևանքների խորը ուսումնասիրությունների անցկացման մասին:
Ուսումնասիրությունների շրջանակներում Աշխատանքային խմբին հանձնարարվել է ԵՏՀ–ին ներկայացնել որակի վերահսկողության և տեխնիկական կարգավորման, անբարեխիղճ մրցակցության և ապրանքների արտահանման ժամանակ սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում անդամ պետությունների օրենսդրական և իրավակիրառական պրակտիկայի, ինչպես նաև զգայուն ապրանքների շուկայում իրավավատերերի գնային քաղաքականության վրա ներազդելու ինտեգրացիոն միավորումների և արտասահմանյան երկրների փորձի վերլուծությունը:
Աշխատանքային խմբի մասնակիցները եկան նաև այն եզրահանգման, որ անհրաժեշտ է իրականացնել օրենսդրության համակարգային կատարելագործում, մի կողմից, վտանգավոր և անորակ ապրանքների տարածմանը խոչընդոտելու, մյուս կողմից, մտավոր սեփականության իրավունքի տերերի անբարեխիղճ մրցակցությության վարումն ու չարաշահումները կանխելու համար :
Տեղեկանք
Համապատասխան ԵՏՀ Խորհրդի 2014 թվականի հունիսի 26–ի № 45 Որոշման, ԵՏՀ-ի Կոլեգիային առընթեր ստեղծվել է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բացառիկ իրավունքների սկզբունքի հետագա կիրառման վերաբերյալ առաջարկությունների մշակման Աշխատանքային խումբ. Աշխատանքային խմբի կազմը հաստատվել է ԵՏՀ Խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 18–ի № 108 Որոշմամբ: