Перейти на старую версию сайта

Արման Շաքալիև. «Հակամենաշնորհային գերատեսչությունների և Հանձնաժողովի արդյունավետ փոխգործակցությունը՝ մեր երկրներում գործարար կլիմայի բարելավման բանալին է»

26.03.2021 (Обновлено: 07.09.2021 15:14)

Արման Շաքալիև. «Հակամենաշնորհային գերատեսչությունների և Հանձնաժողովի արդյունավետ փոխգործակցությունը՝ մեր երկրներում գործարար կլիմայի բարելավման բանալին է»

Եվրասիական տնտեսական միության իրավունքի կատարելագործման արդիական հարցերը, անցած տարվա արդյունքները և առաջիկա տարվա պլանները մարտի 25-ին քննարկել են ԵԱՏՄ երկրների հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արան Շաքալիևը առցանց խորհրդակցության ընթացքում (այսպես կոչված «5+1» ձևաչափ)։

Տեղեկացնելով 2020 թվականին կատարված աշխատանքի հիմնական արդյունքների մասին, Արման Շաքալիևը նշել է, որ, չնայած COVID-19 համավարակի հետ կապված բարդություններին, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման հսկողության ուղղությամբ Հանձնաժողովի հակամենաշնորհային բլոկի կողմից տարվող աշխատանքի ինտենսիվությունը անցած տարի չի նվազել։

«10 դիմումի վերաբերյալ մենք համաձայնեցրել և պոտենցիալ խախտողներին ենք տվել անդրսահմանային շուկաներում մրցակցության խախտումների վերացմանն ուղղված գործողությունների կատարման մասին առաջարկներ։ Անցկացրել ենք 13 հետաքննություն և քննել 11 գործ։ Առաջին անգամ անդրսահմանային հակամրցակցային համաձայնության մասնակիցները տուգանքներ են վճարել իրենց գրանցման պետություններում», – նշել է ԵՏՀ նախարարը։

ԵՏՀ մրցակցության հարցերով բլոկը 2020 թվականին առանձնահատուկ ուշադրություն է հատկացրել մրցակցության ոլորտում ԵԱՏՄ իրավունքի կատարելագործմանը։ Օրինակ, համավարակի հետ կապված, Ղազախստանի նախաձեռնությամբ փոփոխություններ են կատարվել Տուգանքների հաշվարկման մեթոդաբանության և Դատավարական ժամկետների կասեցման մասով գործերի քննության կարգի մեջ։ Մշակվել են նաև ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխություններ, որոնք վերաբերում են մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելման նպատակներով կանխարգելիչ գործիքների ներդրմանը։

Նշվել է ձեռնարկատերերի մոտ մրցակցային մտածելակերպի ձևավորման համար բիզնեսի հետ ուղղակի կապի պահպանման անհրաժեշտությունը։ Դրա համար արդյունավետ գործիք է պետք է դառնա հակամենաշնորհային կամպլայենսը՝ կանխարգելիչ միջոցը և անդրսահմանային շուկաներում մրցակցության կանոնների խախտումների պրոֆիլակտիկան։

«Մենք առաջարկում ենք ստանդարտացնել կոմպլայենսը, այն դարձնել որակի մենեջմենտի և ռիսկերի կառավարման ընդհանուր համակարգի մի մասը», – ընդգծել է Արման Շաքալիևը։

Քննարկման կարևոր թեմաներից մեկն է դարձել առևտրային ցանցերի և սպառողական ապրանքներ մատակարարողների միջև փոխգործակցության հանձնարարվող կանոնների ժողովածուի մշակման անհրաժեշտությունը։ Այսօր Հանձնաժողովի մրցակցային բլոկի կողմից նախաձեռնվել է ԵԱՏՄ անդամ պետություններում առևտրային ցանցերի և արտադրողների (մատակարարողների) փոխգործակցության բարեխիղճ պրակտիկաների Կոդեքսի մշակման և ներդրման հարցը։

ԵԱՏՄ-ի նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման վկայություն և միջազգային ասպարեզում նրա ճանաչման գործոն է դարձել ԵՏՀ-ի Միջազգային մրցակցային ցանցի (ՄՄՑ) անդամակցությունը։

«Մենք արդեն ակտիվ մասնակցում ենք ՄՄՑ աշխատանքային խմբերում և պլանավորում ենք լինել առավել ներգրավված ՄՄՑ մյուս աշխատանքային նախագծերին։ Մեր խնդիրն է՝ ազդել գլոբալ մրցակցային օրակարգի վրա», – նշել է ԵՏՀ նախարարը։ 

Որպես ընթացիկ տարվա միջազգային համագործակցության զարգացման գերակա ուղղություններ, Արման Շաքալիևը նշել է ԵԱՏՄ-ում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կողմից մրցակցության ոլորտում իրավական կարգավորման և քաղաքականության տեսության անցկացումը, ինչպես նաև ՄԱԱԶԽ-ի հարթակի վրա՝ մրցակցության ոլորտում վերազգային լիազորություններով օժտված տարածաշրջանային միավորումների հետ հանդիպումները։

Պետական գնումների ոլորտում 2020 թվականին հաստատվել են Պետական գնումների նպատակների համար ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոնները, որոնցում ամրագրվել է համագործակցական շղթաների ստեղծման առանցքային սկզբունքը՝ ԵԱՏՄ պետություններից մեկում իրականացված գործառնությունները հաշվի են առնվելու մյուսում՝ պատրաստի արտադրանքի արտադրության ժամանակ։ Նման մոտեցումը թույլ կտա պետական գնումներին ստեղծել Միության տարածաշրջանային արդյունաբերական կոալիցիա և թույլ չտալ պետական գնումների շուկայում «խզման կետերի» առաջացումը, երբ պետությունները սահմանփակում են դրա հասանելիությունը։ Ընթացիկ տարում Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են գտնվելու պետական գնումների լիարժեք թվայնացման, տեղեկատվական բացության և թափանցիկության ապահովման հարցերը։

Անհրաժեշտ է նշել, որ ԵԱՏՄ երկրների հակամենաշնորհային գերատեսչությունների ղեկավարների «5+1» ձևաչափով անցկացված նիստին մասնակցել են Միության դիտորդ երկրների՝ Մոլդովայի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության մրցակցային գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում Կուբայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Գարմենդիա Պենյան։

Միջոցառման մասնակիցները պայմանավորվել են հաջորդ խորհրդակցությունն անցկացնել այս տարվա հունիսին Երևանում։​