Նորություններ

03.03.2022

Հայաստանի և Ռուսաստանի ագրարային բուհերը գործարկել են գինեգործության համատեղ կրթական նախագիծ

Մարտի 2-ին կայացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Կ.Ա. Տիմիրյազևի անվան ՄԳԱ՝ Ռուսական պետական ագրարային համալսարանի ուսանողների համար՝ ալկոհոլային խմիչքների արտադրության որակի գնահատման սենսորային միջոցներին և նորմատիվաիրավական հիմքերին նվիրված առաջին համատեղ դասախոսությունը։

«Երկու ագրարային համալսարանների գործակցության նման ձևաչափը հանդիսացել է արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի համար կադրերի պատրաստման ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների փոխգործակցության զարգացման մասին հուշագրի իրացման գործնական արդյունքը։ Այդ փաստաթուղթը ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերին Միության երկրների գործադիր իշխանության կրթության և գյուղատնտեսության ոլորտի մարմինների կողմից և նոր ազդակ է հաղորդել միջպետական բուհական համագործակցության զարգացման համար», – ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը։
Մասնավորապես, Հայաստանի ԱԱՀ-ը և Տիմիրյազևի ակադեմիան պայմանավորվել գործարկել գինեգործության փորձնական դասընթաց՝ այդ երկրներում խաղողագործության բարձր մշակույթը և գիտակրթական ոլորտում առկա փորձը հաշվի առնելով։
Ընթացիկ ուսումնական կիսամյակում երկու բուհերում առցանց ռեժիմով սկսվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առարկաների դասախոսությունները և գործնական պարապմունքները։ Օրինակ Տիմիրյազևի ուսանողները այժմ հնարավորություն ունեն տիրապետելու գինու մարքեթինգի և գինու տուրիզմի նոր հմտություններին, որոնցով կիսվում են Հայաստանի ԱԱՀ դասախոսները։ Միաժամանակ ՌՊԱՀ՝ ՄԳԱ-ի կողմից կազմակերպվող պարապմունքների ընթացքում հայկական բուհում սովորողները ծանոթանում են ալկոհոլային խմիչքների արտադրության որակի գնահատման սենսորային միջոցներին և նորմատիվաիրավական հիմքերին։

Այդ համատեղ նախագծին մասնակցում են իրենց ագրարային բուհերում պրոֆիլային ամբիոններում սովորող մոտ 50 ուսանողներ։ Կիսամյակի արդյունքներով ուսանողները կստանան համապատասխան սերտիֆիկատներ, իսկ դասընթացի արդյունքները փոխադարձաբար հաշվի կառնվեն ուսումնական գործընթացում։

Բացի այդ, Հայաստանի ԱԱՀ-ը և Տեմիրյազևի անվան բուհը մշակում են գինեգործության պրակտիկայի կազմակերպման հարցը, որպեսզի երաշխավորել ուսանողների կողմից ստացված գիտելիքների ամրապնդումը արտադրական ձեռնարկություններում։

«Նման տեսակի համագործակցությունը փոխշահավետ է երկու երկրի համար, քանի որ կողմերը սիներգետիկ արդյունք են ստանում լավագույն ավանդույթների և գործնական փորձի միավորման, միջբուհական գործընկերության, ուսանողների մասնագիտական գիտելիքների մակարդակի բարձրացման, ինչպես նաև միջմշակութային կապերի զարգացման շնորհիվ», – ամփոփել է Արտակ Քամալյանը։