Արդիականացված միջպետական ստանդարտները տարածվում են կոմունալ կենցաղային սպառման համար հեղուկացված ածխաջրածնային գազերի վրա, ինչպես նաև ավտոմոբիլային տրանսպորտի համար որպես ավտոմոբիլային վառելիք օգտագործելու համար նախատեսվածների վրա:
Գործող ստանդարտների թարմացման նպատակահարմարությունը պայմանավորված է արտադրանքի որակի նկատմամբ պահանջների ավելացմամբ, ինչպես նաև չափումների հուսալիության ապահովման ոլորտում ստանդարտների միջազգային պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Նոր ցանկում ներառված են 31 ստանդարտ, որոնցից 17-ը միջպետական են (դրանցից երկուսը մշակվել են միջազգային ISO ստանդարտների, իսկ մեկը՝ տարածաշրջանային EN ստանդարտի հիման վրա): Մնացած 14-ը Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային ստանդարտներն են, որոնցից վեցը մշակվել են տարածաշրջանային ASTM ստանդարտների հիման վրա:
Նոր ընդունված առանձին միջպետական ստանդարտների նկատմամբ, ինչպես նաև ազգային ստանդարտների, սահմանվել է դրանց կիրառման անցումային շրջան։
Ստանդարտների ցանկը արդիականացվել է՝ հաշվի առնելով դրանց մշակման ծրագրին համապատասխան մշակված ստանդարտները (հաստատվել է Հանձնաժողովի Կոլեգիայի առ 2018 թ.-ի փետրվարի 28 -ի № 33 որոշմամբ):