Նորություններ

27.09.2023

Անդրեյ Սլեպնև. «Անհրաժեշտ է հավասարակշռություն գտնել ազգային և համամիութենական կլիմայական կարգավորման միջև»

Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը՝ ելույթ ունենալով Ecumene 2023 երրորդ գլոբալ ֆինանսական համաժողովի ընթացքում կայացած «Ածխածնային միավորի շուկա» նստաշրջանում: «Այս հավասարակշռությանը կարելի է հասնել՝ ձևավորելով օպցիաների մի ամբողջ փաթեթ՝ պարտադիր նորմերի, մոդելային կարգավորման, կամավոր մեխանիզմների տեսքով»,- վստահություն է հայտնել նա։


ԵՏՀ նախարարը հիշեցրել է, որ հունիսին Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հանձնարարել են մշակել ԵԱՏՄ շրջանակներում կլիմայական օրակարգի հարցերը կարգավորելու մոտեցումներ։ Խնդիր է դրվել թույլ չտալ ներքին խոչընդոտների առաջացումը և պահպանել ԵԱՏՄ պետությունների տնտեսությունների մրցունակությունը տեխնոլոգիական վերափոխման շրջանակներում։

Կարևոր է նաև կանխել ազգային ածխածնային կարգավորման զարգացման «արգելակումը» այն երկրներում, որոնք առաջ են շարժվում, օրինակ՝ Ղազախստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում։

«Ընդհակառակը, պետք է նպաստել տեմպերի աճին։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է զարգանում կարգավորումն աշխարհում, և պետք է խոստովանենք, որ մեզ անհրաժեշտ է իսկապես զարգացնել շարժումը»,- ընդգծել է Անդրեյ Սլեպնևը։
Նա նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է որոշել ածխածնային միավորի կարգավիճակը և տնտեսության այն ոլորտները, որոնց համար կարող են սահմանվել հատուկ պահանջներ համամիութենական մակարդակով։ Խոսքը նաև կլիմայի պաշտպանության ոլորտում վավերացման և ստուգման մարմինների հավատարմագրման ոլորտում մոտեցումների մերձեցման մասին է։
«Եվրասիական ածխածնային միավորները միանշանակ կարող են լինել քաղաքականությունից դուրս: Եվ այստեղ մենք տեսնում ենք կոոպերացիայի լայն հնարավորություններ. կարող են համատեղվել ազգային և համամիութենական գործիքներ՝ մեր ընկերություններին, որոնք նախաձեռնում են կլիմայական նախագծեր, արտաքին ածխածնային միավորներ իրացնելու ավելի շատ հնարավորություններ ընձեռելու համար: Այժմ մենք սկսել ենք աշխատել այս թեմայի շուրջ նաև չինական կողմի հետ, մեր անդամ պետություններն աշխատում են նաև այլ երկրների հետ»,- եզրափակել է Անդրեյ Սլեպնևը։
Միջոցառմանը մասնակցել են «Կանաչ տեխնոլոգիաների և ներդրումային նախագծերի միջազգային կենտրոն» ՈԱԲԸ-ի կառավարման նախագահ Օլժաս Աղաբեկովը, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Իսկենդեր Ասիկուլովը, «Կոնտուր» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Օքսանա Գոգունսկայան, Net Zero Asia-ի հիմնադիր-գլխավոր տնօրեն Գրեյս Հուեյը, «Մոսկվայի բորսա» ՀԲԸ-ի Գործառնական ռիսկերի, տեղեկատվական անվտանգության և բիզնեսի շարունակականության վարչության տնօրեն Սերգեյ Դեմիդովը, Բելառուսի համընդհանուր ապրանքային բորսայի կառավարման նախագահի տեղակալ Ալեքսեյ Մացևիլոն, Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ս.Ս. Ալեքսեևի անվան Մասնավոր իրավունքի հետազոտական կենտրոնի իրավաբանական անձանց մասին օրենսդրության բաժնի առաջատար գիտաշխատող Տատյանա Մեդվեդևան, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության մրցակցության, էներգաարդյունավետության և բնապահպանության վարչության տնօրեն Իրինա Պետրունինան։ Մոդերատորն էր «Գազպրոմբանկ» ԲԸ-ի առաջին փոխնախագահ Եկատերինա Սալուգինա-Սորոկովայան։