Նորություններ

12.09.2022 (Обновлено: 23.09.2022 10:46)

Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ և Եգիպտոսի միջև առևտրատնտեսական հարաբերությունները շարունակում են զարգանալ արագացված տեմպերով»

Այս մասին Ռուսաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Նազիհ Ալի Բահաելդին Էլնագարիի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

«Եգիպտոսի հետ հարաբերությունների զարգացման հարցը մեզ համար շատ կարևոր է, և մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրան։ Տեսնում ենք, թե ինչպես է ակտիվորեն զարգանում առևտուրը. այս տարի ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճում է գրեթե 40%-ով, մինչ այդ նույնպես աճ է եղել, - նշել է Անդրեյ Սլեպնևը։ – Աճում են նաև մեր մատակարարումները Եգիպտոս և Եգիպտոսի մատակարարումները մեզ: Մտադիր ենք հետագայում ևս ավելացնել մեր տնտեսական փոխգործակցության մասշտաբները»։

Այդ նպատակով, ըստ ԵՏՀ առևտրի նախարարի, ակտիվ աշխատանք է տարվում ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ։ Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 11-ից 13-ը Շարմ էլ Շեյխում։

«Մենք շատ ենք կարևորում այս փուլը, քանի որ այն կարող է որոշ իմաստով որոշիչ դառնալ։ Մենք հույս ունենք զգալի առաջընթաց գրանցել առանցքային՝ ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ նվազեցման պարամետրերի հարցում, ինչպես նաև համաձայնագրի նախագծի վերջնական տեքստի նախապատրաստման հարցում»,- ընդգծել է Անդրեյ Սլեպնևը։

Նրա խոսքով, այսօր Եվրասիական տնտեսական միությունում մեծ ուշադրություն են դարձնում Եգիպտոսում Ռուսաստանի արդյունաբերական գոտու նախագծին։ Ընդ որում, նախագծի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլև ԵԱՏՄ այլ պետությունների ընկերություններ։ «Վստահ եմ, որ Բելառուսի, Ղազախստանի և Միության այլ երկրների ձեռնարկությունները ապագայում կդառնան գոտու ռեզիդենտներ», - հայտարարել է Անդրեյ Սլեպնևը։

Եզրափակելով՝ նախարարը հաստատել է իր հետաքրքրվածությունը Եգիպտոսի առևտրի և արդյունաբերության նորանշանակ նախարար Ահմեդ Սամիր Սալեհի հետ մինչև այս տարվա վերջ անձնական հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Պայմանավորվեցին բանակցությունների առաջիկա փուլի ավարտին համաձայնեցնել մանրամասները։