Նորություններ

03.08.2022

Արմեն Հարությունյանը Դուբայում կայացած գլոբալ համաժողովի ընթացքում ներկայացրել է ԵԱՏՄ-ում պարենային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները

Ուղղահայաց հողագործության 2-րդ միջազգային համաժողովի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության պետությունների պարենային անվտանգության ապահովման և կայուն զարգացման խնդիրները ԵՏՀ-ի ուշադրության կենտրոնում են: Վերջին մի քանի տարվա ընթացքում Միության բոլոր երկրների պարենային հատվածը դինամիկ զարգացում է գրանցում՝ 2021 թվականին ինքնաբավության մակարդակը հասել է 93%-ի։

«ԵՏՀ-ն աշխատում է մի շարք ուղղություններով։ Մասնավորապես, Միության մակարդակով հաստատվել են պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքներն ու մոտեցումները։ Դա կարևոր քայլ է պարենային շուկայի կայունացման իրական մեխանիզմների ձևավորման, երաշխավորված փոխադարձ մատակարարումների ապահովման, ինչպես նաև ԵԱՏՄ ընդհանուր ագրարային շուկայում առկա արգելքների և սահմանափակումների վերացման ուղղությամբ», - հայտնել է ԵՏՀ վարչության տնօրենը։

Ուղղահայաց հողագործության միջոցով կայուն և առողջ քաղաքային միջավայրի կառուցմանն ուղղված համաժողովի նստաշրջանի շրջանակներում ներկայացնելով պարենային անվտանգության ապահովման համար քաղաքային ագրոարդյունաբերական արտադրությունների ներուժի օգտագործման թեմայով զեկույցը, Արմեն Հարությունյանը խոսել է ԱԱՀ-ում ESG սկզբունքների ներդրման հարցերը Միությունում քննարկելու մասին:

Բացի այդ, հաշվի առնելով Միության մրգի և բանջարեղենի ինքնաբավության ցածր մակարդակը, Հանձնաժողովը ՊԳԿ-ի հետ միասին նախապատրաստում է Միության երկրներում պտղաբուծության զարգացման հանձնարարականներ։

ԵՏՀ-ն նաև կարևորում է գյուղատնտեսության նյութատեխնիկական ապահովումը ու արտադրական գործընթացում արդիական տեխնոլոգիական լուծումների ներդրումը։ Օրինակ, ընդունվել է Կոլեգիայի հանձնարարականը ճշգրիտ հողագործության տեխնոլոգիաների օգտագործումը խթանելու համար:

Համաժողովի շրջանակներում ԵՏՀ վարչության տնօրենը մի շարք աշխատանքային հանդիպումներ և բանակցություններ է ունեցել։ Մասնավորապես, Spire ընկերության նախագահ Ուպալի Կարունարատնայի հետ նա քննարկել է ԵԱՏՄ-ում գյուղատնտեսության գիտատեխնոլոգիական կլաստերի ստեղծման հնարավորությունները, իսկ Cyber Farms-ի գործադիր տնօրեն Գրեգ Ջագերի հետ՝ փոքր և միջին գյուղատնտեսական արտադրությունների զարգացման նոր մոդելները, ագրոարդյունաբերական համալիրում առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման հարցը: