Հուլիսի 11-ին Նյու Յորքում (ԱՄՆ) ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել Գլոբալ էներգետիկ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպության (GEIDCO) միջազգային համագործակցության գծով ղեկավար Չեն Չժիցզյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և GEIDCO համագործակցության հարցեր։
Մասնավորապես, անդրադարձել են այնպիսի թեմաներին, ինչպիսիք են GEIDCO կազմում ընդգրկված կազմակերպությունների կողմից ԵԱՏՄ երկրներում էներգիայի մաքուր և այլընտրանքային աղբյուրների ոլորտում իրականացվող նախագծերին խորհրդատվական աջակցություն և ուղեկցում տրամադրելու հնարավորությունը։ Կողմերը քննարկել են նաև ուսումնական դասընթացների ընթացքում «հնգյակի» երկրների էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտի մասնագետների ուսուցման և որակավորման բարձրացման հնարավորությունը և կայուն էներգետիկային անցում կատարելու և ցածր ածխածնային զարգացման նպատակներին հասնելու հետ կապված այլ հարցեր:
Հանդիպման ավարտին ԵՏՀ նախարարը Չեն Չժիցզյանին հրավիրել է մասնակցելու Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայանալիք էներգետիկայի հարցերով նստաշրջանին, որը նախատեսված է այս տարվա աշնանը Երևանում (Հայաստանի Հանրապետություն):
Էներգետիկ համակարգերի գլոբալ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպությունը (GEIDCO), որի կենտրոնակայանը գտնվում է Պեկինում, ամբողջ աշխարհում էներգետիկայի կայուն զարգացման խթանմամբ զբաղվող շահագրգիռ ընկերությունների, ընկերակցությունների, հաստատությունների և անհատների միջազգային կազմակերպություն է: