Եվրասիական տնտեսական միության գործունեության սկզբունքները, համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացումը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորման տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները դարձել են ապրիլի 15-ին Ռուսաստանի տնտեսական դպրոցի (ՌՏԴ) ունկնդիրների հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ասկար Ջապարկուլովի կայացած հանդիպման հիմնական թեմաները:
Նա հավելել է, որ լիազոր մարմինների և Հանձնաժողովի կողմից մշակվող հանձնարարականները և համատեղ միջոցները նպաստել են բյուջետային և պարտքային կայունության ապահովմանը, գնաճային գործընթացների նվազմանը և դրական ազդեցություն են ունեցել Միությունում տնտեսական կայունության վրա։Խոսելով ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի գործնական իրականացման մասին՝ Ասկար Ջապարկուլովը նշել է, որ «Հանձնաժողովը զգալի փորձ է կուտակել Միության պետությունների մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու տնտեսական զարգացման կայունությունը որոշող ցուցանիշների քանակական արժեքների պահպանմանն ուղղված միջոցների մշակման և իրականացման մասով»։
«Հանձնաժողովը սպասում է մակրոտնտեսական ոլորտի երիտասարդ և հեռանկարային մասնագետների։ Միջազգային կազմակերպությունում աշխատանքը թույլ կտա ոչ միայն կիրառել մակրոտնտեսության ոլորտում ձեր տեսական գիտելիքները, այլև ձեռք բերել բազմազգ և բազմամշակույթ միջավայրում հաղորդակցության եզակի փորձ, ԵԱՏՄ զարգացման առանցքային հարցերի լուծման համար գործնականում կիրառել տնտեսական դիվանագիտության գործիքները», — ընդգծել է Ասկար Ջապարկուլովը՝ խոսելով ՌՏԴ ուսանողների և շրջանավարտների համար Հանձնաժողովում առկա կարիերային հնարավորությունների մասին: