Նորություններ

03.09.2025

Այդայ Կարագուլովան նշանակվել է ԵՏՀ ֆինանսական քաղաքականության վարչության փոխտնօրենի պաշտոնում

Այդայ Նուրդինի Կարագուլովան ծնվել է 1979 թվականին Բիշքեկում: 2000 թվականին ավարտել է Ղրղզստանի Ի. Ռազակովի անվան պետական տեխնիկական համալսարանը «Տնտեսագիտություն» մասնագիտությամբ, իսկ 2017 թվականին՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ «Պետական քաղաքականություն և կառավարում» ուղղությամբ:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 2000 թվականին Ղրղզստանի Հանրապետության հարկային ծառայությունում, որտեղ տարբեր պաշտոններ է զբաղեցրել մինչև 2013 թվականը: 2013-2018 թվականներին զբաղեցրել է Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսների և վարկային քաղաքականության բաժնի փորձագետի պաշտոնը:

2018 թվականին նշանակվել է Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական հարկային ծառայության փոխնախագահի պաշտոնում, որտեղ աշխատել է մինչև 2021 թվականը:

2022-2025 թվականին աշխատել է Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնում որպես Եվրասիական տնտեսական միության գործերի հատվածի փորձագետ, այնուհետ՝ վարիչ:

Ունի մի շարք կառավարական և գերատեսչական պարգևներ:

2025 թվականի օգոստոսի 14-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչության փոխտնօրենի պաշտոնում։