Նորություններ

12.07.2024

Բախիթ Սուլթանովը մասնակցել է ՄՍՀԿ վեհաժողովնեի տարեկան նիստերին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը Ժնևում մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների վեհաժողովների նիստերին։

Մինչև հուլիսի 17-ը շարունակվող նիստերի ընթացքում ամփոփվում են մտավոր սեփականության ոլորտում միջազգային կազմակերպությունների և ՄՍՀԿ անդամ պետությունների աշխատանքի արդյունքները, նախանշվում զարգացման ռազմավարական ուղղությունները։

Արդեն քննարկվել են գեներատիվ արհեստական բանականության արտոնագրման և հեղինակային իրավունքի որոլտի միտումների մասին վերլուծական հետազոտության արդյունքները: Ընդ որում, նշվել է, որ մտավոր սեփականության համակարգը պետք է մնա մարդակենտրոն, որպեսզի ապահովվի հեղինակների, նորարարների և հասարակության միջև օգուտների արդար բաշխումը։

Վեհաժողովների նիստերի շրջանակում կայացել է ԵՏՀ նախարարի հանդիպումը ՄՍՀԿ գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլեյբի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ԵՏՀ և ՄՍՀԿ միջև 2019 թվականին կնքված Հուշագրի իրականացման ընթացքը։

«Մեր փորձագետների միջև կանոնավոր հիմքով խորհրդակցություններ են անցկացնում հարցերի լայն շրջանակի շուրջայդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության վերաբերյալ համատեղ վեբինար պատրաստելու առնչությամբ»,- նշել է Բախիթ Սուլթանովը։

Ղեկավարները պայմանավորվել են շարունակել ԵՏՀ և ՄՍՀԿ կողմից անցկացվող միջոցառումներին փոխադարձ մասնակցության պրակտիկան։ Բախիթ Սուլթանովը ՄՍՀԿ ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու ընթացիկ տարվա աշնանւ Երևանում կայանալիք «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովին։

ԵՏՀ նախարարը հանդիպել է մտավոր սեփականության ոլորտի միջազգային և ազգային կազմակերպությունների ղեկավարների, մասնավորապես՝ Աֆրիկայի մտավոր սեփականության տարածաշրջանային կազմակերպության (ARIPO) գլխավոր տնօրեն Բեմանյա Թվեբազեի, Աֆրիկայի մտավոր սեփականության կազմակերպության (OAPI) գլխավոր տնօրեն Դենիս Լ. Բոուսույի և Մալիի ազգային արտոնագրային գրասենյակի ղեկավարության հետ: Կողմերը քննարկել են ARIPO և OAPI հետ Հանձնաժողովի երկկողմ համագործակցության հարցեր, ներառյալ ապրանքային նշանների և ապրանքների ծագման տեղանունների (աշխարհագրական նշումների) գրանցման տարածաշրջանային համակարգերի ձևավորման փորձի փոխանակումը, ինչպես նաև ARIPO և OAPI հետ ԵՏՀ փոխըմբռնման հուշագրերի կնքման հեռանկարները:

Տեղի է ունեցել նաև Բախիթ Սուլթանովի և Բելառուսի Հանրապետության մտավոր սեփականության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ռյաբովոլովի հանդիպումը, որի թեման էր աշխատանքը ԵԱՏՄ շրջանակներում Համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտման դեմ պայքարի մոտեցումների մասին համաձայնագրի նախագծի վրա։

ՄՍՀԿ-ն Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մասնագիտացված հաստատություն է, որին անդամակցում է 193 պետություն։ ՄՍՀԿ-ի գործունեությունը նվիրված է մտավոր սեփականության հավասարակշռված և արդյունավետ միջազգային համակարգի զարգացմանը, որն ապահովում է ստեղծագործական աշխատանքի պարգևատրումը, որը խթանում է նորարարությունները և ին ավանդը ներդնում տնտեսական զարգացման մեջ՝ պահպանելով հասարակության շահերը:

2014 թվականին ՄՍՀԿ անդամ պետությունների ասամբլեայի կայացած նիստերի շրջանակներում ԵՏՀ-ն ստացել է ՄՍՀԿ-ում մշտական դիտորդի կարգավիճակ։

2019 թվականի մայիսի 7-ին ՄՍՀԿ-ի և ԵՏՀ-ի միջև կնքվել է Փոխըմբռնման մասին հուշագիր։

ARIPO-ն մտավոր սեփականության տարածաշրջանային կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Զիմբաբվեի Հարարե քաղաքում, կազմակերպության անդամ է Աֆրիկյան մայրցամաքի 22 անգլալեզու երկիր: Կազմակերպությունը ստեղծվել է 1976 թվականին: Իրականացնում է արդյունաբերական սեփականության ոլորտում համագործակցության գործունեություն, որն ուղղված է անդամ պետությունների տնտեսական և արդյունաբերական զարգացման համար տեխնոլոգիական առաջընթացի հասնելուն, ինչպես նաև արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման ծառայություններ մատուցման գործունեություն։

OAPI-ն մտավոր սեփականության տարածաշրջանային կազմակերպություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Կամերունի Յաունդե քաղաքում, կազմակերպության անդամ է Աֆրիկյան մայրցամաքի 17 ֆրանսալեզու երկիր: Կազմակերպությունը ստեղծվել է 1977 թվականին: Գործունեություն է իրականացնում արդյունաբերական սեփականության ոլորտում ընդհանուր վարչական ընթացակարգերի ներդրման, ինչպես նաև արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման ծառայությունների մատուցման նպատակով:

 UEMOA-ն 1994 թվականին ստեղծված տնտեսական և արժութային միություն է։ Այն ենթատարածաշրջանային հաստատություն է, որը միավորում է ութ ափամերձ և սահելյան պետություն՝ Բենին, Բուրկինա Ֆասո, Կոտ դ'Իվուար, Գվինեա-Բիսաու, Մալի, Նիգեր, Սենեգալ և Տոգո: Միությունն ունի ընդհանուր արժույթ (Աֆրիկյան ֆինանսական համայնքի ֆրանկ (FCFA): UEMOA-ի հիմնական նպատակն է Արևմտյան Աֆրիկայում համաձայնեցված և ինտեգրված տնտեսական տարածքի ստեղծումը, որի շրջանակներում ապահովվում է մարդկանց, կապիտալի, ապրանքների, ծառայությունների և արտադրության գործոնների լիովին ազատ տեղաշարժ, ինչպես համայնքի ամբողջ տարածքում ազատ տեղաշարժի և ազատ մասնագիտությունների համար հաստատության իրավունքի, քաղաքացիների բնակության իրավունքի արդյունավետ իրականացում: