Նորություններ

27.09.2022 (Обновлено: 06.10.2022 11:04)

Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ-ն 93 միլիոն աշխատող է, որոնք կարող են ազատորեն աշխատել Միության ցանկացած երկրում»

ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում անցնող «Եվրասիական երկխոսություն աշխատաշուկայի մասին» համաժողովի ընթացքում խոսել է աշխատավորների իրավունքների ընդլայնման և սոցիալական պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի առավել կարևոր ուղղությունների մասին:

«Այսօր ԵԱՏՄ-ն 93 միլիոն աշխատող է, որոնք կարող են ազատորեն աշխատել Միության ցանկացած երկրում», - ընդգծել է նա:

ԵՏՀ նախարարը հիշեցրել է, որ այս ոլորտի առավել կարևոր փաստաթղթերից է ԵԱՏՄ երկրների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2021 թվականին։ Այն աշխատանքի տեղավորման պետության քաղաքացիների համեմատ հավասար պայմաններ է ստեղծել կենսաթոշակային իրավունքների ձևավորման, պահպանման և իրականացման հարցում, լուծել աշխատավորների կենսաթոշակների արտահանման հարցերը։

Բաի այդ, կարևոր փոփոխություններ են կատարվել ԵԱՏՄ մասին պայմանագրում. դրանք հնարավորություն կտան փոփոխել մուտքի նպատակը առանց ընդունող պետությունից աշխատանքի տեղավորման նպատակով դուրս գալու, կապահովեն մանկավարժության և իրավագիտության ոլորտում աշխատավորների կրթության մասին փաստաթղթերի ուղղակի ճանաչում, հնարավորություն կընձեռեն ԵԱՏՄ շրջանակներում միջազգային պայմանագրեր կնքել գիտական աստիճանների և գիտական կոչումների մասին փաստաթղթերի ուղղակի ճանաչման վերաբերյալ։ Իսկ այս փոփոխությունների ուժի մեջ մտնելը կվերացնի աշխատանքի տեղավորման երկրում լրացուցիչ ընթացակարգեր անցնելու անհրաժեշտությունը։

Բակիտժան Սագինտաևն ասել է, որ ԵԱՏՄ երկրների տնտեսություններում աշխատողների պահանջարկը կանխատեսելու համար ԵՏՀ-ն ամեն տարի պատրաստում և տեղադրում է իր կայքում Միասնական աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտությունների ցանկը։ Հետագայում դրանում ընդգրկված մասնագիտությունների համար մշակվում են որակավորման խորհուրդ տրվող պահանջներ, որոնք ԵԱՏՄ երկրներն օգտագործում են իրենց ազգային որակավորման պահանջները մշակելիս։

«Պահանջարկվող մասնագիտությունների ցանկը և դրանց համար խորհուրդ տրվող որակավորման պահանջները նաև կրթական կազմակերպությունների համար ուղեցույց են իրենց մասնագիտական նախապատրաստման ծրագրերի ձևավորման ժամանակ, - ընդգծել է ԵՏՀ նախարարը։ - Այս աշխատանքն ուղղված է աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով աշխատողների որակավորման մակարդակի հետևողական մերձեցմանը»:

Բակիտժան Սագինտաևը խոսել է նաև ԵԱՏՄ միասնական աշխատաշուկայի հետագա զարգացման հեռանկարների մասին։