Նորություններ

07.06.2024

Բակիտժան Սագինտաև. «ԵԱՏՄ-ն եվրասիական տնտեսական ինտեգրման նոր փուլի շեմին է»

Հունիսի 7-ին Պետերբուրգի 27-րդ միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը ելույթ է ունեցել «ԵԱՏՄ 10 տարին՝ արդյունքներ, գերակայություններ, հեռանկարներ» նստաշրջանում։ 

ԵՏՀ կոլեգիայի նախագահն իր զեկույցում նշել է, որ իր հոբելենական օրը Եվրասիական տնտեսական միությունը դիմավորել է էական արդյունքներով:

«ԵԱՏՄ ՀՆԱ աճը գերազանցել է 14%-ը: Փոխադարձ առևտուրը կրկնապատկվել է՝ կազմելով գրեթե 90 մլրդ դոլար։ Հիմնական կապիտալում ներդրումներն աճել են 43%-ով և կազմել 457 մլրդ դոլար», – նշել է Բակիտժան Սագինտաևը։ 

ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ այսօր ինտեգրացիոն միավորման երկրները տնտեսական ինտեգրման նոր փուլի շեմին են։

«Միջնաժամկետ հեռանկարում մեր պետությունները պետք է ապահովեն ԵԱՏՄ շուկան առանցքային ապրանքներով և ռեսուրսներով, ձևավորեն արտադրատեխնոլոգիական շղթաներ, նոր մակարդակի տրանսպորտալոգիստիկ տարածք, ֆինանսական շուկա, ինչպես նաև ամրապնդեն թվային վերափոխման գործընթացները», – կարծում է Բակիտժան Սագինտաևը: 

ԵՏՀ կոլեգիայի նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել եվրասիական «հնգյակի» միջազգային գործունեությանը՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ-ն պետք է դառնա տնտեսական ձգողականության բևեռ։ 

Այս խնդիրն իրականացնելու նպատակով շարունակվում է երկխոսությունը առանցքային տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ, բանակցություններ են ընթանում առևտրային համաձայնագրերի ուղղությամբ: 

Բակիտժան Սագինտաևը հայտնել է, որ հաջորդ տարի պետությունների ղեկավարների հանձնարարությամբ կնախապատրաստվի «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման ճանապարհային քարտեզ։ Այս փաստաթուղթը սահմանում է Միությունում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի տնտեսական գործընթացների զարգացման վեկտորը:

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստին մասնակցել է նաև ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը։