Մարտի 15-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը ԵՏՀ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովի հետ։
Կողմերը մտքեր են փոխանակել Եվրասիական տնտեսական միության զարգացման արդի հարցերի, այդ թվում՝ ԵՏՀ-ի և ԵԱԶԲ-ի փոխգործակցության շուրջ՝ հաշվի առնելով ԵԱՏՄ երկրների տնտեսությունների ամրապնդմանն ուղղված ներդրումային գործունեության հեռանկարները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արդյունաբերական կոոպերացիայի աջակցության նոր մեխանիզմի՝ Հանձնաժողովի բյուջեի հաշվին վարկի տոկոսադրույքի մի մասի սուբսիդավորման իրականացման հարցերին, ինչպես նաև նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում նոր տրանսպորտալոգիստիկ ուղղությունների կառուցմանը և եվրասիական «հնգյակի» երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը:
Բակիտժան Սագինտաևը հանդիպման ժամանակ նշել է, որ ԵԱՏՄ ինտեգրացիոն նախագծերը հսկայական ներուժ ունեն։ Ըստ այդմ, դրանք պետք է ապահովվեն անհրաժեշտ ներդրումներով։
ԵԱԶԲ-ն, որպես բանկի անդամ պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, կայուն տնտեսական աճին և առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցող ինստիտուտ, կարող էր նպաստել ԵԱՏՄ շրջանակներում բեկումնային նախագծերի խթանմանն իր ներդրումային գործունեության ընդլայնման հաշվին:
Նիկոլայ Պոդգուզովն իր հերթին ներկայացրել է բանկի և ԵՏՀ կոլեգիայի փոխգործակցության մի շարք առաջարկներ։ ԵՏՀ-ի և ԵԶԲ-ի միջև համագործակցության հուշագիրը կնքվել է 2013 թվականի նոյեմբերի 12-ին։
ԵԱԶԲ անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։