Նորություններ

26.02.2024

Բակիտժան Սագինտաևը և Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են ԵԱՏՄ-ի հետագա զարգացումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը փետրվարի 26-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։

Զրույցի ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ընթացիկ զարգացման, երրորդ երկրների հետ միավորման տնտեսական հարաբերությունների խորացման հարցեր, ինչպես նաև աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում անդամ պետությունների գործողությունների ընդհանուր ռազմավարությունը և համաշխարհային ասպարեզում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հեղինակության ամրապնդումը։ 

Բակիտժան Սագինտաևը Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիային աջակցության նոր մեխանիզմի ստեղծման մասին, որը ենթադրում է վարկի տոկոսադրույքի մի մասի սուբսիդավորում Հանձնաժողովի բյուջեի հաշվին։ Կողմերը համակարծիք էին «3+» ձևաչափով բազմակողմ նախագծերի պուլի ձևավորման աշխատանքներում մասնակից երկրների լիազոր մարմինների ակտիվացման անհրաժեշտության հարցում։

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել պարենային անվտանգության թեմային։ Բակիտժան Սագինտաևը խոսել է տվյալ ուղղությամբ Հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքի մասին, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքով և պարենով անդամ պետությունների ապահովվածության մշտադիտարկման և առանցքային գյուղատնտեսական ապրանքների մասով առաջարկի և պահանջարկի հաշվեկշիռների կազմման վերաբերյալ։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ-ի շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրում դրված խնդիրները, որը ստորագրվել է Միության պետությունների ղեկավարների կողմից Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 25-ի նիստում։ Բակիտժան Սագինտաևը հայտնել է անդամ պետությունների հետ ռազմավարական փաստաթղթի իրագործման միջոցառումների պլանի քննարկման մասին։