Նորություններ

11.04.2024

Բակիտժան Սագինտաևը և Ալեքսեյ Դրոնովը քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ դատարանի փոխգործակցության հարցեր

Ապրիլի 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը ԵՏՀ կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովի հետ։

Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Ալեքսեյ Դրոնովին նշանակվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք նոր պաշտոնում։

Բանակցությունների ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Հանձնաժողովի և ԵԱՏՄ դատարանի միջև երկկողմ օրակարգի ամբողջ շրջանակով հետագա փոխգործակցության հարցերի շուրջ։

Առաջնահերթություն է տրվել ԵԱՏՄ իրավունքի և իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը։

Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են նորմաստեղծության ոլորտում Հանձնաժողովի և ԵԱՏՄ դատարանի միջև համագործակցության, Դատարանի կողմից վարույթ ընդունված գործերի մասին անդամ պետությունների լիազոր մարմիններին տեղեկացնելու, «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 և 2045 թվականն ընկած ժամանակահատվածում Միության զարգացման հռչակագրի համատեղ իրականացման հեռանկարներին։

Բակիտժան Սագինտաևը հանդիպման ընթացքում նշել է, Միության օրակարգի շրջանակներում իրավական կարգավորման հարցերի շուրջ որ ԵՏՀ-ի և ԵԱՏՄ դատարանի մշտական փոխգործակցությունը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ինտեգրացիոն միավորման ներսում առկա տնտեսական հարաբերությունների վրա։

Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները և զարգացնել գործնական համագործակցությունը։