Նորություններ

22.11.2024

Բակիտժան Սագինտաևը և Ղազախստանի Ազգային բանկի ղեկավարը քննարկել են ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հեռանկարները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության Ազգային բանկի նախագահ Թիմուր Սուլեյմենովի հետ։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման հարցը և ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հեռանկարները։

ԵՏՀ կոլեգիայի նախագահը նշել է, որ ընդհանուր շուկայի նպատակներն են ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի զարգացումը, անդրսահմանային գործառնությունների իրականացման ընթացակարգի պարզեցումը, աջակցությունը փոխադարձ ներդրումների աճին։

«ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման նպատակն է կապիտալի արդյունավետ բաշխման ապահովումը, ֆինանսական ծառայությունների շուկայում մրցակցության բարձրացումը, փոխադարձ մուտքի թույլտվության խոչընդոտների վերացումը, բիզնեսի և բնակչության համար ֆինանսական ապրանքների լայն հասանելիության համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ներդրողների և ֆինանսական ծառայությունների սպառողների պաշտպանության ապահովումը»,- նշել է Բակիտժան Սագինտաևը։

Այս առաջադրանքի իրականացման համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ համակարգված աշխատանք է կատարում և իրականացնում է մի ամբողջ համալիր միջազգային համաձայնագրերի նախապատրաստում:

Բանակցությունների արդյունքում Բակիտժան Սագինտաևը և Թիմուր Սուլեյմենովը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները և զարգացնել կազմակերպությունների միջև գործնական փոխգործակցությունը։