Նորություններ

01.06.2022

Բակիտժան Սագինտաևը նշանակվել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար

Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ հունիսի 1-ից Ղազախստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր անդամ (նախարար) է նշանակվել Բակիտժան Սագինտաևը: Նրա իրավասության մեջ են մտնելու Եվրասիական տնտեսական միությունում ձեռնարկատիրական գործունեության զարգացման, ֆինանսական քաղաքականության, աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության հարցերը:

ԵՏՀ նորանշանակ նախարարն ունի Ղազախստանի պետական իշխանության մարմիններում աշխատանքի մեծ փորձ:

Նախկինում զբաղեցրել է Ժամբիլի մարզի ակիմի տեղակալի, Ղազախստանի Հանրապետության Բնական մենաշնորհների կարգավորման գործակալության նախագահի, Ղազախստանի Հանրապետության Վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Պավլոդարի մարզի ակիմի, Ղազախստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարարի, «Նուր Օտան» ժողովրդական­ժողովրդավարական կուսակցության նախագահի առաջին տեղակալի, Ղազախստանի Հանրապետության Վարչապետի առաջին տեղակալի, Ղազախստանի Հանրապետության Վարչապետի, Ղազախստանի Հանրապետության Պետական քարտուղարի, Ղազախստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ալմաթի քաղաքի ակիմի պաշտոնները: