Նորություններ

25.10.2024

Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Հանրապետության օրվա առթիվ

Այսօր Ղազախստանում նշում են Հանրապետության օրը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին շնորհավորել է ազգային տոնի առթիվ։

Բակիտժան Սագինտաևը նշել է, որ Ղազախստանի նախագահի կողմից իրականացվող բարեփոխումների շնորհիվ հանրապետությունը վստահորեն ընթանում է սոցիալտնտեսական զարգացման ճանապարհով, առաջատար դեր է կատարում տարածաշրջանային և համաշխարհային օրակարգի հարցերի լուծման գործում։

«Ղազախստանի Հանրապետության նախաձեռնությունները նպաստում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ինտեգրացիոն միավորմանը հզոր խթան հաղորդելով առկա հնարավորություններն առավել լիարժեք իրականացնելու համար», — ասված է շնորհավորական նամակում։
Բակիտժան Սագինտաևը Հանձնաժողովի և անձամբ իր անունից Քասիմ-Ժոմարտ Տոկաևին մաղթել է քաջառողջություն, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ բարգավաճում և բարօրություն։