Նորություններ

11.02.2025

Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին Իսլամական հեղափոխության օրվա առթիվ

Այսօր Իրանը նշում է Իսլամական հեղափոխության օրը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին և Իրանի ամբողջ ժողովրդին շնորհավորել է ազգային տոնի առթիվ։

«Համոզված եմ, որ ԵԱՏՄ պետությունների և Իրանի միջև հաջող փոխգործակցությունը կշարունակի խորանալ՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների», — նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը շնորհավորական նամակում։

Հանձնաժողովի և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Իրանին մաղթել է բարգավաճում և բարեկեցություն։

2024 թվականի դեկտեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը Իրանին տրամադրել է ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության կարգավիճակ։