Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին ծննդյան օրվա առթիվ։
«Դուք մեծ ավանդ ունեք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն կապերի զարգացման գործում», — ասված է շնորհավորական նամակում։
Բակիտժան Սագինտաևը Հանձնաժողովի և անձամբ իր անունից Ռոման Գոլովչենկոյին մաղթել է քաջառողջություն, բարեկեցություն և հետագա հաջողություններ նրա պատասխանատու գործունեության մեջ։