Նորություններ

25.10.2024

Բակտիժան Սագինտաևը մի շարք հանդիպումներ է անցկացրել ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մի շարք աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Եվրասիական տնտեսական միության և ՄԱԿ-ի միջև համագործակցության առաջնահերթ ուղղությունների շուրջ։ Մասնավորապես, նշվել է ԵԱՏՄ և ԵՏՀ երկրների ավանդը ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների, ինչպես նաև դրանց իրագործման առանցքային խնդիրների առաջմղման գործում։ Կողմերը քննարկել են նաև Հանձնաժողովի և ՄԱԿ-ի քարտուղարության միջև փոխհարաբերությունների պաշտոնականացման հարցը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ զրույցում անդրադարձել են Միության և Իրանի համագործակցության արդիական հարցերին։ Մասնավորապես, խոսքը Ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելու մասին էր: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են Իրանի կողմից ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու թեման։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վան Իի հետ զրույցում անդրադարձել են Չինաստանի հետ ոչ արտոնյալ համաձայնագրի թեմային, որը պարունակում է փոխադարձ առևտրին աջակցության բազմաթիվ տարրեր:

ԵԱՏՄ և Մոնղոլիայի միջև համագործակցության համակարգային զարգացման կարևորությունը նշվել է Մոնղոլիայի նախագահի վարչակազմի ղեկավար Գոմբոժավին Զանդանշատարի հետ հանդիպման ընթացքում։ Կողմերը քննարկել են ժամանակավոր առևտրային համաձայնագրի կնքման շուրջ անցկացված բանակցությունները, ինչպես նաև ԵԱՏՄ և Մոնղոլիայի միջև առևտրում արտոնյալ ռեժիմի ստորագրման և գործարկման հեռանկարները։

Սերբիայի կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Վուլինի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի իրականացման պլանները, առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

2024 թվականին ԲՐԻԿՍ-ը նախագահում է ԵԱՏՄ անդամներից մեկը՝ Ռուսաստանի Դաշնությունը։