Հուլիսի 30-ին ԵՏՀ կենտրոնակայանում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Ռոգոժնիկի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման արդիական հարցեր։
Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են ԵԱՏՄ-ում արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի իրականացման և դրանցում Բելառուսի ձեռնարկությունների մասնակցության հեռանկարները։
Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները արդիական օրակարգի շուրջ։