Եվրասիական տնտեսական միության ծառայությունների միասնական շուկայի ձևավորման ու գործունեության և շինարարության ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցերը քննարկվել են Եվրասիական առաջին շինարարական կոնգրեսի նիստում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Կազանում։ Համաժողովի ընթացքում տեսակոնֆերանսի ռեժիմով Հանձնաժողովի անունից ելույթ է ունեցել ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը։
Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ միասնական շինարարական շուկայի կիրարկման հարցերը, վերջինիս վիճակն ու ընդլայնման հեռանկարները, Ճարտարագետ-շինարարների եվրասիական դաշնության (ՃՇԵԴ) ստեղծումը, ինչպես նաև այսօր ոլորտի ներկայացուցիչների առջև ծառացած մարտահրավերները։
«Շինարարական ծառայությունների միասնական շուկայի լիամասշտաբային գործունեությունը կնպաստի արդյունաբերության դինամիկ զարգացմանը, կհանգեցնի մրցունակության բարձրացմանը և շինարարական ծառայությունների ծավալների ավելացմանը», - իր ելույթում նշել է Բակիտժան Սագինտաևը:
Բակիժան Սագինտաևը շեշտը դրել է ծառայությունների միասնական շուկայի ապահովման և զարգացման, ընթացիկ պայմաններում առկա խնդիրների հաղթահարման համար ձեռնարկվող միջոցների վրա, որոնք իրականացվում են Հանձնաժողովի կողմից ԵԱՏՄ երկրների հետ համատեղ։
«Այսօրվա դրությամբ շինարարական աշխատանքների և նախագծային ծառայությունների մեծ մասը՝ 83 տեսակ, տեղափոխվել է միասնական շուկայի ձևաչափ, - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը։ - Մենք շարունակում ենք աշխատել շինարարական, հարակից և ուղեկից ծառայությունների միասնական շուկայի անխափան գործունեության և ընդլայնման, ինչպես նաև արդյունաբերական շինարարության ոլորտում համագործակցության զարգացման համար պայմաններ ձևավորելու ուղղությամբ»: