Նորություններ

13.01.2023

Գործազրկությունը ԵԱՏՄ-ում 2022 թվականի նոյեմբերին կրճատվել է ավեի քան 18%-ով

Եվրասիական տնտեսական միության պետությունների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2022 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ կազմել է 910,1 հազար մարդ, 2021 թվականի նույն օրվա համեմատ կրճատվելով 18,1%-ով։
Այսպիսով, գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի ընդհանուր թվաքանակի 0,9%-ը։ 2021 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1,2%։

ԵԱՏՄ-ում գործազրկության մասին ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված էվիճակագրության վարչության կայքէջի «Գործազրկության մասին» բաժնում։