Նորություններ

11.07.2024

ԵԱՏՄ-ում գործազուրկների թիվը կրճատվել է 13.8%-ով

Եվրասիական տնտեսական միության երկրների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2024 թվականի մայիսի վերջի դրությամբ կազմել է 813.8 հազ. մարդ, 2023 թվականի նույն օրվա համեմատ կրճատվելով 13.8%-ով։

Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությանը համապատասխան՝ ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը 2024 թվականի 1-ին եռամսյակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատմամբ կազմել է աշխատուժի 3.2%, այդ թվում՝ Հայաստանում՝ 15.5%, Բելառուսում՝ 3.3%, Ղազախստանում՝ 4.7%, Ղրղզստանում՝ 4.9% (2022 թվական), Ռուսաստանում՝ 2.8%։

Այս թեմայի առնչությամբ ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության կայքէջի «Գործազրկության մասին» բաժնում։