16 Apr 2024 ԵՏՀ Կոլեգիան որոշում է ընդունել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման/արտահանման հարցերի կարգավորման մեջ։ «Փոփոխություններն ուղղված են թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծման և արտահանման ազատականացմանը, պետական վերահսկողություն անցնելու գործընթացի պարզեցմանը, արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից պետական մարմիններին տրամադրվող փաստաթղթերի ցանկի օպտիմալացմանը, ինչպես նաև նույնանման ապրանքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների կիրառմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։ Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, այն ապրանքները կարգավորումից բացառելու մասին է, որոնցում թանկարժեք մետաղների մասնաբաժինը չի գերազանցում զանգվածի 2%-ը։ Նաև, հաշվի առնելով էլեկտրոնային ձևով փաստաթղթեր ստանալու հնարավորությունը, պետական վերահսկողություն իրականացնելու համար թույլատրվում է փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացնել պատճենները (արտահանման լիցենզիա, ապրանքների մասնագիր): Բացի այդ, բացառվում են ԵԱՏՄ մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի առկայության պահանջները, եթե մաքսային տարածքից դուրս վերամշակման մաքսային ընթացակարգի կիրառման նպատակը ապրանքների վերանորոգումն է, և մի շարք այլ փոփոխություններ են կատարվում։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
16 Apr 2024 ԵՏՀ Կոլեգիան որոշում է ընդունել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ներմուծման/արտահանման հարցերի կարգավորման մեջ։     «Փոփոխություններն ուղղված են թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծման և արտահանման ազատականացմանը, պետական վերահսկողություն անցնելու գործընթացի պարզեցմանը, արտաքին առևտրային գործունեության մասնակցի կողմից պետական մարմիններին տրամադրվող փաստաթղթերի ցանկի օպտիմալացմանը, ինչպես նաև նույնանման ապրանքների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միասնական միջոցների կիրառմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։ Ըստ նրա՝ խոսքը, մասնավորապես, այն ապրանքները կարգավորումից բացառելու մասին է, որոնցում թանկարժեք մետաղների մասնաբաժինը չի գերազանցում զանգվածի 2%-ը։ Նաև, հաշվի առնելով էլեկտրոնային ձևով փաստաթղթեր ստանալու հնարավորությունը, պետական վերահսկողություն իրականացնելու համար թույլատրվում է փաստաթղթերի բնօրինակների փոխարեն ներկայացնել պատճենները (արտահանման լիցենզիա, ապրանքների մասնագիր): Բացի այդ, բացառվում են ԵԱՏՄ մաքսային տարածքից դուրս ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի առկայության պահանջները, եթե մաքսային տարածքից դուրս վերամշակման մաքսային ընթացակարգի կիրառման նպատակը ապրանքների վերանորոգումն է, և մի շարք այլ փոփոխություններ են կատարվում։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
16 Apr 2024 Արդիականացվել է այն ապրանքների ցանկը, որոնք ենթակա են յուղաճարպային արտադրանքի վերաբերյալ ԵԱՏՄ տեխկանոնակարգին համապատասխանության պարտադիր գնահատման Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստում հաստատվել է «Յուղաճարպային արտադրանքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (024/2011 ՄՄ ՏԿ) պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի ցանկի արդիականացված խմբագրությունը, որի նկատմամբ մաքսային ընթացակարգերով գրանցելիս հաստատվում է տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք արտադրանքի ներմուծման կարգի դրույթները։ Ապրանքների թարմացված ցանկը ներառում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի՝ մինչև տասներորդ նիշը մանրամասնած 86 ծածկագիր սննդային յուղաճարպային արտադրանքի 19 խմբի և ոչ սննդային յուղաճարպային արտադրանքի երկու խմբի համար, որոնց համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը համապատասխանության հայտարարագիրն է: Ցանկն ուղղված է արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին և օգտագործվում է մաքսային վարչարարության համար։ Արտադրանքի ցանկը, համաձայն 024/2011 ՄՄ ՏԿ-ում 2023 թվականի դեկտեմբերին ընդունված N 2 փոփոխությունների, նաև լրացվել է յուղաճարպային արտադրանքի այնպիսի տեսակով, ինչպիսիք են «կակաոյի յուղի խառը չտեմպերացվող փոխարինիչները»՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517 90 990 0 ծածկագրով։ Հանձնաժողովի Կոլեգիայի որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալու պահից։
16 Apr 2024 Ասկար Ջապարկուլովը ՌՏԴ-ի ունկնդիրներին պատմել է ԵԱՏՄ-ում համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման մասին Եվրասիական տնտեսական միության գործունեության սկզբունքները, համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացումը, ինչպես նաև ինտեգրացիոն միավորման տնտեսական զարգացման հիմնական ուղղությունները դարձել են ապրիլի 15-ին Ռուսաստանի տնտեսական դպրոցի (ՌՏԴ) ունկնդիրների հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ասկար Ջապարկուլովի կայացած հանդիպման հիմնական թեմաները: Խոսելով ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի գործնական իրականացման մասին՝ Ասկար Ջապարկուլովը նշել է, որ «Հանձնաժողովը զգալի փորձ է կուտակել Միության պետությունների մակրոտնտեսական կայունության ապահովմանն ու տնտեսական զարգացման կայունությունը որոշող ցուցանիշների քանակական արժեքների պահպանմանն ուղղված միջոցների մշակման և իրականացման մասով»։ Նա հավելել է, որ լիազոր մարմինների և Հանձնաժողովի կողմից մշակվող հանձնարարականները և համատեղ միջոցները նպաստել են բյուջետային և պարտքային կայունության ապահովմանը, գնաճային գործընթացների նվազմանը և դրական ազդեցություն են ունեցել Միությունում տնտեսական կայունության վրա։ «Հանձնաժողովը սպասում է մակրոտնտեսական ոլորտի երիտասարդ և հեռանկարային մասնագետների։ Միջազգային կազմակերպությունում աշխատանքը թույլ կտա ոչ միայն կիրառել մակրոտնտեսության ոլորտում ձեր տեսական գիտելիքները, այլև ձեռք բերել բազմազգ և բազմամշակույթ միջավայրում հաղորդակցության եզակի փորձ, ԵԱՏՄ զարգացման առանցքային հարցերի լուծման համար գործնականում կիրառել տնտեսական դիվանագիտության գործիքները», — ընդգծել է Ասկար Ջապարկուլովը՝ խոսելով ՌՏԴ ուսանողների և շրջանավարտների համար Հանձնաժողովում առկա կարիերային հնարավորությունների մասին:  
15 Apr 2024 Էլդար Ալիշերովը անդրսահմանային էլեկտրոնային առևտրին առնչվող աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական միության խոշորագույն մարկետփլեյսերի ներկայացուցիչների հետ։ Էլդար Ալիշերովը նրանց տեղեկացրել է արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման մասով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացման ընթացքի և դրա զարգացմանն ուղղված ակտերի նախապատրաստման ուղղությամբ Հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքների մասին։ Քննարկվել են այս ոլորտում նոր կարգավորման առավել արդիական հարցեր։ Խոսքը ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ մաքսատուրքի միասնական դրույքաչափի. բացառման ենթակա ապրանքների ցանկի մասին էր, որոնք չեն ձևակերպվելու նոր կանոններով. էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ անմաքս ներմուծման նորմեր սահմանելու հնարավորության, ինչպես նաև այդ ապրանքների նկատմամբ ոչ սակագնային և տեխնիկական կարգավորման միջոցներ կիրառելու մասին էր։ ԵՏՀ նախարարը կարևորել է պետական մարմինների և բիզնեսի համատեղ աշխատանքը արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման Հանձնաժողովի ակտերի կարգավորման հարցերում և հաստատել իր պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունը ԵՏՀ մաքսային բլոկի հարթակում։
12 Apr 2024 ԵՏՀ-ն շարունակում է համագործակցությունը ՌԺԲՀ-ի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության ներկայացուցիչները մասնակցել են Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) արտաքին տնտեսական անվտանգության և մաքսային գործի ինստիտուտի «ԵԱՏՄ տնտեսական ռազմավարությունները. հիմնախնդիրներ նորարարություններ» միջազգային գիտագործնական խորհրդաժողովին։ Վարչության հատուկ սուբսիդիաների կամավոր համաձայնեցման և քննության իրականացման բաժնի պետ Դմիտրի Յարոշենկոն խոսել է Եվրասիական տնտեսական միության ինդուստրացման քարտեզի ձևավորման և վարման, Եվրասիական տեխնոլոգիական հարթակների, միջպետական ծրագրերի իրականացման, արդյունաբերության ոլորտում Հանձնաժողովի տեղեկատվավերլուծական գործունեության մասին։ ԵԱՏՄ երկրների համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման նոր մեխանիզմը հատուկ հետաքրքրություն է առաջացրել ունկնդիրների շրջանում։ Հետաքրքրված անձինք հրավիրվել են աշխատելու Վարչության հարթակում գործող ոլորտային փորձագիտական խմբերի շրջանակներում: ԵՏՀ և ՌԺԲՀ միջև պայմանավորվածությունների շրջանակներում Արդյունաբերական քաղաքականության վարչությունը ակտիվորեն համագործակցում է բուհի հետ: ՌԺԲՀ ուսանողներն արտադրական պրակտիկա են անցնում Վարչությունում, կատարվում է փորձագիտական մակարդակով փորձի փոխանակում:
12 Apr 2024 ԵԱՏՄ-ում ընդունվել են Դեղ արտադրողների դեղագործական հսկողության համակարգերի դեղագործական ստուգումների իրականացման միասնական կանոնները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ապրիլի 12-ի նիստում լրացրել է ԵՏՀ խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 83 որոշումը Եվրասիական տնտեսական միության դեղագործական հսկողության պատշաճ պրակտիկայի կանոնների պահանջներին համապատասխանության դեղագործական ստուգումների իրականացման կանոններով։ ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին նշել է. «Փոփոխություններն ուղղված են Միության դեղագործական շուկայում «օգուտ — ռիսկ» հարաբերակցության ապացուցված դրական պրոֆիլ ունեցող դեղորայքային պատրաստուկների շրջանառության պահպանման և հանրային առողջությանն ու բնակչության բարեկեցության համար սպառնալիք ներկայացնող դեղերի շրջանառությունից և արտադրությունից բացառելուն»: Ներկայում Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինները իրականացնում են դեղորայքային պատրաստուկների գրանցման վկայական ունեցողների դեղագործական հսկողության համակարգի ստուգում անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։ Սա նախադրյալներ է ստեղծում դեղագործական հսկողության համակարգի դեղագործական ստուգումների իրականացման տարբեր մոտեցումների կիրառման և ԵԱՏՄ առանձին երկրներում նման ստուգումների արդյունքների հնարավոր չճանաչման համար։ ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված փաստաթուղթը միատեսակ մոտեցումներ է սահմանում դեղագործական հսկողության համակարգերի ստուգումների իրականացման ընթացակարգերի և անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործակցության նկատմամբ։ Բացառվում է անդամ պետությունների յուրաքանչյուր տեսչության կողմից դեղ արտադրողների կրկնակի (կրկնվող) ստուգումների իրականացումը, ինչը թույլ կտա օպտիմալացնել տեսչական ռեսուրսները: Դեղագործական հսկողությունների համակարգի դեղագործական ստուգումների իրականացման կանոնները ներդաշնակեցված են Եվրոպական կանոնների արդիական խմբագրությանը և հիմնված են Միության դեղագործական շուկայում շրջանառվող դեղամիջոցմերի անվտանգության և արդյունավետության իրական խնդիրների գնահատման փորձի ամփոփման և օգտագործման վրա:
12 Apr 2024 Փոփոխվել են Դեղորայքային պատրաստուկների կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման կանոնները Ապրիլի 12-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղորայքային պատրաստուկների կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման կանոններում։ Փոփոխություններն առնչվում են երկու ընթացակարգին՝ դեղամիջոցների կենսահամարժեքության հետազոտություններ իրականացնելիս ռեֆերենտ պատրաստուկի ընտրությանը և մարդկանց վրա բիոհամարժեքության հետազոտությունները մոդելային լաբորատոր հետազոտություններով փոխարինելու ընթացակարգին (բիովերվեյի իրականացմանը): Ռեֆերենտ դեղորայքային պատրաստուկների ընտրության ընթացակարգում ավելացվում է լրացուցիչ այլընտրանքային տարբերակների ընտրության հնարավորությունը: Ինչպես ԵՏՀ խորհրդի անդամներին պարզաբանել է Վալենտին Տատարիցկին, «փոփոխությունը պայմանավորված է Միության մաքսային տարածք որպես ռեֆերենտ ընտրված բնօրինակ դեղամիջոցների մատակարարումների կապակցությամբ առաջացող դժվարություններով»: Այս տարբերակները թույլ են տալիս հեշտացնել երրորդ երկրներում դեղորայքային պատրաստուկը ձեռք բերելը, ինչպես նաև թույլ են տալիս ավելի լայն օգտագործել պատճենված դեղորայքային պատրաստուկները (ջեներիկները) որպես ռեֆերենտ դեղորայքային պատրաստուկներ: Բիովեյվերի ընթացակարգին ներկայացվող պահանջների փոփոխությունները ներառում են տվյալ ընթացակարգը նախադեղերի՝ ի սկզբանե ոչ ակտիվ մոլեկուլներ պարունակող պատրաստուկների համար օգտագործելու հնարավորություն, որոնց փոխակերպումը դեղերի տեղի է ունենում արդեն մարդու մարմնում: Կա ևս մեկ հնարավորություն՝ այս ընթացակարգի կիրառում III դասի դեղերի (վատ լուծվող, բայց լավ ներծծվող դեղերի) համար առանց Դեղամիջոցների փորձագիտական կոմիտեի համաձայնեցումը ստանալու: Փոփոխությունը համապատասխանում է Եվրոպական տարածաշրջանում, Ամերիկայի և Ասիայի երկրներում կիրառվող համանման կանոններին, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումներին, որոնք կիրառվում են ջեներիկների շրջանառությունը թույլատրելու համար:
Ցուցադրել ավելին