Նորություններ

12.08.2022 (Обновлено: 19.08.2022 13:44)

Արկադի Խաչատրյանը նշանակվել է ԵՏՀ ֆինանսական քաղաքականության վարչության տնօրեն

Արկադի Սանասարի Խաչատրյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 29-ին Հայաստանի Հանրապետության Վանաձոր քաղաքում:
1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 2009 թվականին ուսում է ստացել Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում («բանակցությունների վարում»):
Տնտեսական գիտությունների թեկնածու է։

1998-2002 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում, այդ թվում՝ նախարարության ապահովագրական տեսչության գլխավոր վարչության պետի պաշտոնում։

2002-2003 թվականներին՝ «Ապահովագրողների ընկերակցություն» իրավաբանական անձանց միության տնօրեն, ք. Երևան:

Այնուհետեւ ավելի քան 10 տարի՝ 2003-2015 թվականներին, աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում, այդ թվում՝ որպես փորձագիտավերլուծական վարչության պետ։

2015-2018 թվականներին՝ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

2018-2019 թվականներին՝ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական։

2019-2021 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

2022 թվականի օգոստոսին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության վարչության տնօրենի պաշտոնին: