Եվրասիական տնտեսական հանձնաժողով
/
Նորություններ
/
ԵՏՀ Ներքին շուկայի պաշտպանության վարչության փոխտնօրեն է նշանակվել Բյուբյուսարա Տոկտոնալիևան
ԵՏՀ Ներքին շուկայի պաշտպանության վարչության փոխտնօրեն է նշանակվել Բյուբյուսարա Տոկտոնալիևան
16.03.2022
Բյուբյուսարա Ժապարկուլովնա Տոկտոնալիևան ծնվել է 1964 թվականին Նարինում (Ղրղզստանի Հանրապետություն)։ 1987 թվականին գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Կոսիգինի անվան տեքստիլային ինստիտուտը։
2001-2022 թվականներին աշխատել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությունում տարբեր պաշտոններում՝ առաջատար մասնագետից մինչև առևտրի քաղաքականության վարչության պետ։
2022 թվականի մարտի 15-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ներքին շուկայի պաշտպանության վարչության փոխտնօրենի պաշտոնին։