Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել է պոլիէթիլենի կամ պոլիպրոպիլենի հարթ կամ համանման թելերից պատրաստվող գործվածքների առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5407 20 190 0 ծածկագիր) ներմուծման մաքսատուրքը զրոյացնելու մասին: Միջոցի գործողության ժամկետը կկազմի երկու տարի, ներկայումս մաքսատուրքը սահմանվել է 8%-ի չափով։
«Որոշումն ուղղված է աջակցելու Եվրասիական տնտեսական միության երկրներում գորգեր և գորգային արտադրանք արտադրողներին և կնպաստի ինքնարժեքի նվազեցմանը, շահութաբերության և մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև արտադրության և ներքին շուկա մատակարարումների և արտահանման ծավալների ավելացմանը», — նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Նատալյա Սամոյլովան։
Բացի այդ, մաքսասակագնային կարգավորման քննարկվող միջոցը թույլ կտա մեղմել պատժամիջոցների ճնշման բացասական ազդեցությունը ԵԱՏՄ մի շարք պետությունների տնտեսությունների վրա։
Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Տեղեկանք
ԵՏՀ Խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի N 46 որոշմանը համապատասխան՝ 2022 թվականի մարտի 28-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ խնդրո առարկա ապրանքների նկատմամբ արդեն կիրառվել է ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքի 0%-ի չափով դրույքաչափը։