Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միություն բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի, այդ թվում՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից համակարգերի ներմուծման ընթացակարգի պարզեցմանը:
Այս նպատակով ընդլայնվել է այն արտադրանքի ռադիոհաճախականությունների շերտերի ցանկը, որի ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման դեպքում չի պահանջվում լիցենզիայի, եզրակացության (թույլատրական փաստաթղթի) կամ միասնական գրանցամատյանի տեղեկությունների տրամադրում:
«Համապատասխան համակարգերը մի շարք առավելություններ ունեն վիզուալացման, տեղադրման և շահագործման բարձր որակի տեսանկյունից: Դրանց տեխնիկական բնութագրերը չեն բերում էլեկտրամագնիսական խոչընդոտների առաջացմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:
Ընդունված որոշումը թույլ կտա կրճատել կազմակերպությունների ֆինանսական և ժամանակի ծախսերը նշված ապրանքները ներմուծելիս:
Փաստոթուղթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։