Նորություններ

15.04.2022 (Обновлено: 17.05.2022 14:28)

ԵԱՏՄ-ը ժամանակավորապես զրոյացնում է տուրքերը մանրաթելի վերածվող պոլիէթիլենտերեֆտալատի համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշում է ընդունել մանրաթելի վերածվող պոլիէթիլենտերեֆտալատը ներկայացնել որպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ առանձին դիրք և 1 տարի ժամկետով դրա նկատմամբ սահմանել ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափ։ Ընդ որում նոր դիրքում ապրանքները կդասակարգվեն միայն դրանց նպատակային նշանակությունը անդամ պետության լիազորված մարմնի կողմից հաստատվելու պարագայում։ Պոլիէթիլենտերեֆտալատն իրենից ներկայացնում է թերմոպլաստիկ արդյունաբերական պոլիմեր, որն օգտագործվում է մանրաթելերի և թելերի (մանրաթելի վերածվող պոլիէթիլենտերեֆտալատ), ժապավենների (ժապավենային պոլիէթիլենտերեֆտալատ), պլաստիկից տարբեր տեսակի և նշանակության անոթների (շշային պոլիէթիլենտերեֆտալատ) արտադրության համար։

«Ժապավենային և շշային պոլիէթիլենտերեֆտալատն արտադրվում է Եվրասիական տնտեսական միությունում։ Միևնույն ժամանակ, պոլիեթերային տեխնիկական թելի և պոլիեթերային տեխնիկական գործվածքների արտադրողների կողմից օգտագործվող մանրաթելի վերածվող պոլիէթիլենտերեֆտալատը հիմնականում գնվում է Չինաստանում», - նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։
Նա ճշտել է, որ մաքսասակագնային կարգավորման միջոցի կիրառումը թույլ կտա ավելացնել մանրաթելի վերածվող պոլիէթիլենտերեֆտալատ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունների բեռնվածքը, ինչպես նաև բարձրացնել արտասահմանյան նմանակների համեմատ դրանց մրցունակությունը։
«Միաժամանակ մանրաթելի վերածվող պոլիէթիլենտերեֆտալատի սպառողները պատրաստակամություն են հայտնել պահանջվող որակի արտադրանքի թողարկումը կազմակերպելու և փոխշահավետ համագործակցության համար համագործակցական կապեր ստեղծել ներքին արտադրողների հետ», - հավելել է ԵՏՀ վարչության տնօրենը։
Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։