Նորություններ

21.11.2023

ԵՏՀ և Կուբան կշարունակեն աշխատել «Մարիել» հատուկ տնտեսական գոտում արդյունաբերական համագործակցության զարգացման ուղղությամբ

Եվրասիական տնտեսական միության երկրների և Կուբայի Հանրապետության միջև արդյունաբերական համագործակցության հետագա զարգացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են Արտակ Քամալյանը և Խուլիո Անտոնիո Գարմենդիա Պենյան։

ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարարը և Ռուսաստանի Դաշնությունում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը նշել են «Մարիել» զարգացման հատուկ գոտում արդյունաբերական պարկի բացման Հավանայի նախաձեռնության իրականացման շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են այդ աշխատանքի արագացման, տեղեկատվության փոխանակման, արդյունաբերական համագործակցության գերակա ուղղությունների որոշման և ԶՀԳ տարածքում արտադրական հզորությունների տեղակայման հարցը մշակելու նպատակով Միության ձեռնարկությունների հետ ուղղակի շփումների հաստատմանը ԵՏՀ հարթակում աջակցության ցուցաբերման մասին:

Արտակ Քամալյանը շնորհակալություն է հայտնել պարոն Դեսպանին և ՌԴ-ում Կուբայի Հանրապետության դեսպանության ԵԱՏՄ հարցերով խորհրդական Նելիդա Մորեյրային՝ Հավանայի միջազգային տոնավաճառի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԵՏՀ պատվիրակության՝ Կուբայի Հանրապետություն կատարած այցի կազմակերպմանը ակտիվ և բարձր մասնագիտական աջակցության համար։

ԵՏՀ նախարարն ընդգծել է Կուբայի հետ վերականգնվող էներգետիկայի և էլեկտրական տրանսպորտի ուղղություններով, ինչպես նաև դեղագործության և մետաղամշակման ոլորտներում, փոխշահավետ հիմունքներով համատեղ նախագծերի մշակման և իրականացման շուրջ կառուցողական երկխոսությունը շարունակելու և ընդլայնելու շահագրգռվածությունը։

Խուլիո Անտոնիո Գարմենդիա Պենյային տեղեկացրել են նաև կոոպերացիոն նախագծերում դիտորդ պետությունների մասնակցության հեռանկարների հետագա մշակման նպատակով 2024 թվականից ԵԱՏՄ պետությունների արդյունաբերական ձեռնարկությունների ֆինանսական աջակցության նոր մեխանիզմի գործարկման մասին։