Նորություններ

06.06.2024

ԵՏՀ-ն և Կապի ոլորտի տարածաշրջանային համայնքը Փոխգործակցության հուշագիր են ստորագրել

ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանը և Կապի ոլորտի տարածաշրջանային համագործակցության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Բորոդինը ստորագրել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կապի ոլորտի տարածաշրջանային համագործակցության միջև փոխգործակցության հուշագիր։ Արարողությունը տեղի է ունեցել հունիսի 5-ին Մինսկում՝ «ՏԻԲՕ-2024» 30-րդ միջազգային թվային համաժողովի շրջանակներում, «Եվրասիական Թվային Միություն» թեմատիկ նիստի շրջանակում։

Հուշագիրը նախատեսում է աջակցություն տեղեկատվական հասարակության կառուցմանը՝ անվտանգ թվային ենթակառուցվածքի ստեղծման, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում վստահության անդրսահմանային տարածքի ձևավորմանը և զարգացմանը, ժամանակակից տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմանը և դրանց նորարարական զարգացմանը:

Կողմերը նախատեսում են տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի տեղեկատվության և լավագույն փորձի փոխանակում, խորհրդատվությունների, սեմինարների, համատեղ նիստերի, խորհրդաժողովների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացում, այդ թվում՝ վստահության և անվտանգության ապահովման հարցերի շուրջ, համատեղ վերլուծական նյութերի և հաշվետվությունների պատրաստում։

Փաստաթուղթը նախատեսում է փոխգործակցության աշխատանքային խմբի ստեղծում և համատեղ միջոցառումների պլանի մշակում։

ԵՏՀ նախարար Վարոս Սիմոնյանը նշել է, որ Հուշագրի ստորագրումը միջազգային գործընկերների հետ Հանձնաժողովի շփումների ամրապնդման հերթական քայլն է, որը կնպաստի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացմանը։

«Հուշագրի շրջանակներում փոխգործակցությունը թույլ կտա համախմբել թվային տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցության խորացմանն ուղղված մեր ջանքերը և կարագացնի դրանց ներդրումը Միության անդամ պետություններում և ԿՏՀ մասնակից երկրներում», — նշել է Վարոս Սիմոնյանը։ 

Ալեքսեյ Բորոդինն իր հերթին հաջող համագործակցության և արգասաբեր համատեղ աշխատանքի հույս է հայտնել։ «Հուշագրի հիման վրա մենք կկարողանանք փորձ փոխանակել թվային զարգացման և գլոբալ տեղեկատվական հասարակության մեջ ինտեգրման ոլորտի հեռանկարային ուղղությունների հարցերի շուրջ», — ասել է նա:

Կապի ոլորտի տարածաշրջանային համագործակցությունը (ԿՏՀ) ձևավորվել է 1991 թվականի դեկտեմբերի 17-ին Համագործակցության պետությունների կապի վարչությունների կողմից Փոստային և էլեկտրական կապի ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին 1992 թվականի հոկտեմբերի 9-ի համաձայնագրով, որը հաստատվել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից։

ԿՏՀ-ի գործունեության հիմնական ուղղություններն են ՏՀՏ ոլորտում Համագործակցության երկրների միջև բազմակողմ փոխշահավետ համագործակցության հաստատումը, ԱՊՀ-ի ընդհանուր տեղեկատվական տարածքի ձևավորման համակարգված գործողությունների իրականացումը, նորմատիվ իրավական բազայի մերձեցումը, տեղեկատվական ռեսուրսների փոխանակումը, տեղեկատվական անվտանգության հիմնախնդրի համալիր լուծումը, ԱՊՀ անդամ պետությունների՝ գլոբալ տեղեկատվական հասարակությանը հաջող ինտեգրման ապահովումը։