Նորություններ

30.09.2024

ԵՏՀ և Հայաստանի մաքսային ծառայությունը համագործակցության հարցեր են քննարկել

Եվրասիական 3-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության ընթացիկ մակարդակը և հեռանկարային եվրասիական նախագծերը։ Խոսքը էլեկտրոնային առևտրի կարգավորման, նավիգացիոն կապարակնիքների կիրառման, մաքսային տարանցման միասնական համակարգի մշակման, ինչպես նաև ԵԱՏՄ-ում մաքսային վարչարարության միասնական ստանդարտի ներդրման մասին էր։

Կողմերը կարևորել են ԵԱՏՄ և ԵՏՀ երկրների մաքսային մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության ապահովումը։

Ռուսլան Դավիդովը նշել է Հայաստանի մաքսային ծառայության զգալի ավանդը մեկ պատուհանի ազգային համակարգի զարգացման գործում, որի շնորհիվ այսօր Հայաստանում էլեկտրոնային եղանակով տրվում է տարեկան ավելի քան 200 հազար թույլատրական փաստաթուղթ։ Սա միանշանակ կարելի է համարել ԵԱՏՄ տարածքում լավագույն պրակտիկաներից մեկը, որն անհրաժեշտ է տարածել Միության ամբողջ մաքսային տարածքի վրա։