Перейти на старую версию сайта

ԵՏՀ-ն շնորհավորում է մետաղագործի օրվա կապակցությամբ ԵԱՏՄ երկրների լեռնամետաղագործական համալիրի աշխատողներին

16.07.2021 (Обновлено: 08.10.2021 15:35)

ԵՏՀ-ն շնորհավորում է մետաղագործի օրվա կապակցությամբ ԵԱՏՄ երկրների լեռնամետաղագործական համալիրի աշխատողներին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը Մետաղագործի օրվա կապակցությամբ շնորհավորել է Եվրասիական տնտեսական միության լեռնամետաղագործական համալիրի աշխատողներին։

Արտակ Քամալյանը նշել է, որ մետաղագործական ճյուղը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության երկրների արդյունաբերական համագործակցության հիմնական գերակայություններից մեկը։

«ԵԱՏՄ պետություններում իրականացվելիք մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերի նախօրեին, ճյուղի դերը զգալիորեն մեծանում է։ Այսօր կարևոր է առաջ շարժվել նորարարական հետագծով, համատեղ լուծել ճյուղի զարգացման, արտադրության արդիականացման և ռեսուրսա- և էներգարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման հետ կապված խնդիրները, ակտիվորեն աջակցել ներմուծման փոխարինման ծրագրերի իրագործմանը։ Եվրասիական տնտեսական միությունը նոր հնարավորություններ է բացում նման խնդիրների համատեղ լուծման համար», – ընդգծել է ԵՏՀ նախարարը։ 

Արտակ Քամալյանը մաղթել է նոր մասնագիտական հաջողություններ և նվաճումներ՝ Եվրասիական տնտեսական միությունում մետաղագործության համատեղ զարգացմանն ուղղված աշխատանքի մեջ։