Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան ընդունել է արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության երկրների պահանջարկի և առաջարկի ամփոփ կանխատեսումնային հաշվեկշիռների հաշվարկման մեթոդաբանությունը:
«ԵԱՏՄ պետությունների պահանջարկի և առաջարկի համատեղ կանխատեսումային հաշվեկշիռները, առաջին հերթին, արդյունաբերության և արդյունաբերական համագործակցության զարգացման ոլորտում որոշումների ընդունմանը աջակցելու գործիք է», - ընդգծել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը:
Փաստաթղթի հիմքում է կանխատեսման հաշվեկշռային մեթոդը, որը ներառում է հաշվեկշռված ցուցանիշների համակարգ՝ ըստ արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների ռեսուրսների ստացման աղբյուրների և դրանց օգտագործման ուղղությունների:
Այս մոտեցումն արդեն հաջողությամբ կիրառվել էր Հանձնաժողովի արդյունաբերական բլոկի կողմից ԵԱՏՄ սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների ընդհանուր շուկայում ընթացիկ իրավիճակի համալիր վերլուծություն կատարելիս: Սա թույլ տվեց գնահատել Միության՝ նշված արտադրանքի շուկայի վիճակը և համապատասխան համալիր առաջարկություններ նախապատրաստել եվրասիական մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովման ուղղությամբ: